Հարց 20 – Մարգարեական գրքերում երբեմն կարդում ենք արեգակի և լուսնի խավարման մասին: Արդյո՞ք իրականում խավարում էին:

Պատասխան – Կոռնելիոսը «Ճրագ մարգարեական» կոչվող կանոնների ԼԲ կանոնի մեջ այսպես է ասում. «Իրականում չխավարեցին կամ ընկան»: Այսպես է ասվում նախ ցույց տալու համար կոտորածի ու կործանման սաստկությունը, ինչն այնքան մեծ եղավ, որ արեգակը, լուսինն ու աստղերը բաբելացիներին ու երուսաղեմցիներին ահաբեկությամբ ու տարակուսությամբ շատ-շատ ապշեցրել էին, որ հավասար էին խավարել կամ ընկնել ասելուն:

Երկրորդ՝ նման վայրերի կործանումն օրինակ եղավ աշխարհի կործանման, երբ արեգակն ու լուսինը խավարելու են, երբ երկնքից աստղերն ընկնելու են (Մատթ. 24:29): Ուրեմն՝ այսպիսի խոսքերը ոչ այնքան օրինակ, որքան օրինակելի են, որոնք միայն վայելում են և նրանց վրա են հաստատվում: Բայց Քրիստոսի խաչելության ժամանակի լուսավորների խավարումը, որի մասին ասվում է, իրականում տեղի ունեցավ՝ ըստ Սուրբ Ավետարանի անսուտ ճշմարտության:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․