Հարց 41 - Ինչո՞ւ ենք պատվում տարեմուտի օրը:

Պատասխան – Ավանդությամբ այսպիսի պատմություն կա: Հայտնի է, որ աշտարակաշինության ժամանակ յոթանասուներկու հոգի էին գլխավորները, որոնք միմյանցից բաժանվեցին, երբ խառնվեց նրանց լեզուն: Մեր ազգի գլխավորը, որ Հայկն էր, տարեմուտի օրը Հայաստան հասավ: Այդ օրը հանգստանալով՝ ուրախության տոն կատարեց: Այդ ժամանակից մինչև այսօր սովորությունը մնաց մեր ազգի մեջ՝ պատվել այդ օրը: Բայց ըստ Հայաստանյայց Եկեղեցու վարդապետության այսպես գիտենք, որ Սրբազան Հայրապետ Բարսեղի աղոթքներով սատկեց անօրեն Հուլիանոսը և տարեմուտի օրն իմացան այդ մասին, որի համար քրիստոնյաներն ուրախության տոն կատարեցին: Ուստի մինչև այժմ այդ ուրախության հիշատակությունն ենք անում: Տե՛ս «Յայսմաւուրք», հունվար Ա:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․