Հարց 2 – Եթե Աստված անփոփոխ է, Սուրբ Հոգին էլ՝ Աստված, ապա ինչու՞ են երբեմն Սուրբ Հոգու համար ասում, թե փոփոխվում է:

Պատասխան – Երբ ասում են՝ փոփոխվում է, մի կարծիր, թե ինքն իրեն փոփոխվում է ըստ էության: Այլ փոփոխվում է ըստ ներգործության, այսինքն՝ ըստ իր պարգևների, քանզի տարբեր ժամանակներում փոխում է իր ներգործությունը, այլ ոչ թե ինքն է փոխվում: Ինչպես, օրինակ, Սուրբ Հոգին առաջին գերիներից Աբրահամին միայն արդարացրեց իր ազգի մեջ և բարեկամ դարձրեց: Երբ գերին ու ազգը փոխվեց, Մովսեսին, Սամուելին ու Դավթին մարգարե դարձրեց: Որոշ ժամանակ հետո առաքյալներին հաստատեց: Այսպես՝ ըստ գերիների և ազգերի փոփոխության, իր ներգործությունը ևս փոփոխվում է. մեկին մարգարե է դարձնում, մյուսին՝ վարդապետ, հովիվ, մարտիրոս, մյուսին էլ, ըստ կարգի, հրաշագործում է մինչև աշխարհի վերջը: Ինչպես որ մեր Փրկիչն է ասում Իր վարդապետության մեջ. <<Սուրբ Հոգին ձեզ հետ պիտի բնակվի և ձեզ հետ լինի հավիտյան>> (Հովհ. 14:16):

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․