Ասացեք խնդրեմ մահից հետո 7-ը, 40-ը և տարին որ օրվանից են հաշվում և ինչ խորհուրդ ունի 7-ը, 40-ը և տարին, խնդրում եմ եթե հնարավոր է բացատրեք մանրամասն: Նախապես շնորհակալություն:

Ննջեցյալի յոթօրեքը հաշվում են թաղման օրվանից, իսկ քառասունքն ու տարին մահվան:

Յոթներորդ օրվա հիշատակությունը և գերեզման այցելելը ունի բազում խորհուրդներ: Բայց նախ մի փոքր վերլուծենք յոթ թվի խորհուրդը: Սուրբ հոգու շնորհները յոթն էին, որոնցով մարդն օժտված էր դրախտում և որոնցով զարդարվում է մկրտությունից հետո, նաև յոթն են հանցանքների՝ մեղքերի արմատները, որոնք մենք «մահացու մեղքեր» ենք կոչում, հինգ զգայարանով և հոգու երեք զորություններով է բնութագրվում մարդը: Ուստի մենք էլ ըստ սրանց, և ոչ միայն, ենք քննվում Աստծո կողմից:

Յոթերորդ օրը հանգստացավ Աստված և մենք էլ խնդրում ենք նրանից, որ մեր ննջեցյալին էլ հանգիստ պարգևի Գթածը:

Յոթներորդ «դարից» հետո՝ ութերորդը, խորհրդանշում է հարությունը և անահ կայնքը, և մենք խնդրում ենք Բարձրյալ տիրոջից, որ մեր հարազատին արժանացնի այդ օրվան:

Դարձյալ մեր Տերը շբաթվա վեցերորդ օրը մարմնով մտավ գերեզման և քանդեց դժողքը, լուծարեց ապականությունը և ազատեց գերվածներին, իսկ կիրակի օրը հարություն առավ և նաև այդ օրը այս ենք խնդրում մեր ննջեցյալի համար:

Յոթօրեքի աղոթքներում մենք խնդրում ենք Տիրոջից, որ Նա ննջեցյալի հոգին խառնի մարտիրոսների լուսե գնդերի և որ դատաստանի օրը ննջեցյալը չամաչի դատաստանում: Խնդրում ենք նաև, որ դևերը իշխանություն չունենան նրա հոգու վրա, և բարի հեշտակի ուղեկցությումբ այն հանգչի արդարների սպասարաններում:

Նմանապես պետք է հասկանանք նաև քառասուն օրվա խորհուրդը: Ինչպես, որ քառասուն են Մեծ Պահքի օրերը որոնք մեզ մաքրագործում են թե՛ մարմնավոր և թե՛ հոգևոր առումով, նաև քառասուն էին այն տարիները որոնց ընթացքում Իսրայելի ցեղը շրջելով և մաքրվելով անապատում արժանացավ խոստացված երկիրը ժառանգելուն, այդպես էլ մենք քառասունի նմանությամբ խնդրում ենք Տիրոջից մեր ննջեցյալին արժանացնի երկնային խոստացված օթևաններին: Նաև պետք է ասել, որ այդ քառասուն օրերի ընթացքում նույնպես կատարվում է հոգեհանգիստ ննջեցյալի հոգու համար, բացի այս ննջեցյալի բարեկամները պետք է այդ քառասուն օրերի ընթացքում հարատև աղոթեն իրենց ննջեցյալի համար և նրա անունով ողորմություն գործեն:

Ննջեցյալի տարվա արարողությամ խորհուրդը կայանում է հետևյալում՝ մենք մեկ տարի հետո հերթական անգամ մասնավորապես հոգեհանգստի կարգ ենք կատարում և աղոթք ենք վեր առաքում առ Երկնավոր Տերը, նախ նրա հոգևոր վիճակը թեթևացնելու, ապա ցույց տալու համար, որ այս տարվա, կամ տարիների ընթացքում ենք չենք մոռանում իր հիշատակը և որպես հարազատներ իր փոխարեն իր համար աղաչում ենք Ատծուն և իր փոխարեն իր համար բարիքներ ենք գործում:

Իսկ տաղավար տոներից հետո մեռելոցի պատարագներն ու հոգեհանգիստները գալիս են մեզ հիշեցնելու, որ կիրակի օրը մեր Տերը՝ Քրիստոս հարություն առավ, իսկ «երկուշաբթի» օրը իր սրբերին հարություն պիտի տա և ուրեմն խնդրում ենք, որ սրբերի հետ մեր ննջեցյալներին էլ հիշի:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․