Հարց 4 – Սուրբ Հոգին Սիոնում՝ Վերնատանը, ինչու՞ հրեղեն լեզուների տեսքով իջավ առաքյալների վրա:

Պատասխան – Եկեղեցու հայրերը շատ պատճառներ են մատնանշում, որն էլ կներկայացնենք Ձեզ ավելի համառոտ կերպով.

Ա. Քանզի Ինքը և մեղքերի խռիվներն այրող կրակը մեկ են:

Բ. Առաքյալներին Իր սիրով բորբոքելու համար:

Գ. Քրիստոսի Սուրբ Ավետարանը սիրավառված քարոզելու համար:

Դ. Ինչպես Եսայի մարգարեի լեզուն կրակով մաքրվեց, այնպես և նրանցը՝ հրեղեն լեզուներով մաքրելու համար:

Ե. Ցույց է տալիս, թե Ինքն է նրանց տգիտությունը ջնջողը, որի համար Քրիստոս ասաց. <<Նա կգա և կուսուցանի ձեզ այս ամենի մասին>> (Հովհ. 14:26):

Է. Սուրբ Հոգին Աստծո ձեռք և մատ է անվանվում, ինչպես որ Երեմիա մարգարեն է ասում. <<Մանուկ եմ ես, տակավին խոսել չգիտեմ: Տերը ձեռքն ինձ երկարելով, հպեց բերանիս ու ասաց. <<Ահա իմ խոսքը քո բերանը դրեցի>> (Երեմ. 1:9): Այսպես Աստծո ձեռքը, այսինքն՝ Սուրբ Հոգին, հրեղեն լեզուների ձևով իջնելով առաքյալների վրա, նրանց մանկամտությունն` իմաստասիրության վերածեց:

Ը. Ըստ Կոռնելիոսի` առաքյալներին Սուրբ Ավետարանի քարոզիչներ կարգեց, իսկ քարոզչության գործիքը լեզուն է: Ուստի Սուրբ Հոգին հենց այս կերպով իջավ:

Թ. Որովհետև լեզուն հեշտությամբ է թեքվում թե՛ դեպի բարին և թե՛ դեպի չարը և մարդու մտքի թարգմանն է, այդ պատճառով Սուրբ Հոգին հրեղեն լեզուների տեսքով իջավ առաքյալների վրա, որպեսզի նրանց դեպի բարին հաստատի:

 

Տոնացույց 2025

ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․