Պատասխան – Սուրբ Ներսես Շնորհալին ինը դասերի համար առանձին-առանձին այսպիսի օրհնություններ է սահմանել.
Առաջին աթոռի դասերն ասում են. «Քո աթոռն Աստված հավիտյանս հավիտենիս» (Սաղմ. 44:7):
Երկրորդ դասը՝ քերովբեներինը, ասում է. «Օրհնեալ է Տիրոջ փառքը՝ Իր բնակատեղիում» (Եզեկ. 3:12):
Երրորդ դասը՝ սերովբեներինը, ասում է. «Սուրբ, Սուրբ, Սուրբ է զորությունների տերը, և ամբողջ երկիրը լի է Նրա փառքով» (Եսայի 6:3):
Չորրորդ դասը՝ տերություններինը, ասում է. «Քո արքայությունն արքայություն է հավիտենից, և Քո տերությունը՝ սերնդից սերունդ» (Սաղմ. 144:13):
Հինգերորդ դասը՝ զորություններինը, ասում է. «Կարողությամբ հզոր Տերն է Նա, պատերազմում զորեղ Տերը» (Սաղմ. 23:9):
Վեցերորդ դասը՝ իշխանություններինը, ասում է. «Հեթանոսներին Քեզ կտամ որպես ժառանգություն, ու իշխանություն՝ երկրի ծագերում» (Սաղմ. 2:8):
Յոթերորդ դասը՝ պետություններինը, ասում է. «Դու հավիտյան քահանա ես…, և Տերը Քո աջ կողմում է» (Սաղմ. 109:4-5):
Ութերորդ դասը՝ հրեշտակապետերինը, ասում է. «Ողորմի՛ր. Դու ես ստեղծել և մի՛ կործանիր ու մի՛ անտեսիր ձեռքիդ գործերը» (Սաղմ. 137:8):
Իններորդ դասը՝ հրեշտակներինը, որ Տիրոջ Ծննդյան ժամանակ երգեց, ասում է. «Փառք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա խաղաղություն և հաճություն՝ մարդկանց մեջ»: (Ղուկ. 2:14):