22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Հարց 5 – Արդյոք Քրիստոս չէ՞ր մարմնանա, եթե Ադամը չմեղանչեր:

Պատասխան – Քրիստոսի գալստյան պատճառը երկնքից ընկած հրեշտակների տեղը լցնելու համար էր, ինչպես Սուրբ Ավետարանի կորուսյալ ոչխարի և կորուսյալ դրամի օրինակն է ցույց տալիս: Երկրորդ՝ Քրիստոսի մարդեղությունը Ադամի մեղքերի համար էր. նա չէր կարող վճարել, որովհետև Աստծո անհուն բարության դեմ էր մեղանչել: Նաև կորուսյալ կյանքը վերըստին ստանալու պատճառով մարդացավ, ուստի Քրիստոս ասաց. «Գողը գալիս է միայն, որպեսզի գողանա, սպանի և կորստյան մատնի. ես եկա, որպեսզի կյանք ունենան և՝ առավել ևս ունենան» (Հովհ. 10:10):

Քրիստոսի մարդեղությունը նաև մեղքերի վերացման համար էր, որի պատճառով Հովհաննես Մկրտիչն ասաց. «Ահա Աստծո Գառը, որ վերացնում է աշխարհի մեղքը» (Հովհ. 1:29): Նաև՝ «Մարդու Որդին եկավ փնտրելու և ապրեցնելու կորուսյալին» (Մատթ. 18:11): Հավատամքի մեջ այսպես է ասվում. «Որ մեր փրկության համար իջնելով երկնքից՝ մարմնացավ»: Ուրեմն՝ այս վկայությունների իմաստին նայելով՝ կարող ենք ասել, որ եթե Ադամը չմեղանչեր, Քրիստոս չէր մարմնանա:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․