3 Հոկտեմբեր, Եշ
Պատասխան – Այն գիշեր առաքյալները, միայնակ թողնելով Քրիստոսին, ցրվեցին: Ուստի տասներկու մոմերը մարում են, իսկ մեկը՝ վառ թողնում, որը խորհրդանշում է Քրիստոսի մենակ մնալն անօրենների մեջ: Եվ իբրև հավելյալ մեկնություն՝ ոմանք պնդում են, թե բոլոր առաքյալները երկբայության մեջ մնացին այն գիշեր: Միայն Սուրբ Կույս Աստվածածինն աներկբա մնաց: Ահա թե ինչու են տասներկու մոմերը մարում, իսկ մեկը՝ վառ թողնում: