12 Հոկտեմբեր, Շբ
Մեղքի մեջ չընկնելու համար, քանի որ հիշյալ անձը առաքինի էր, Աստված նրան սիրելու պատճառով մեղավորների միջից այլ տեղ փոխադրեց, որ հանկարծ մեղքի մեջ չընկնի (Իմաստ. Դ 10): Մանավանդ, որ մարդիկ իրենց հույսը չկտրեն Աստծո ողորմությունից և արքայությունից, այլ եռանդով և սիրով տքնեն Նրան հաճելի լինելով արքայությանը արժանանալ: Եվ դարձյալ, [որպեսզի] հայտնի լինի, որ եթե Ադամը հնազանդության մեջ մնար, առանց մահ ճաշակելու արքայություն պիտի փոխադրվեր: Արդ, Ենովքը ամեն առումով հնազանդ էր, որի համար էլ Աստված նրան վերցրեց, որպեսզի հայտնի դառնա, որ մարդու մահվան ենթակա լինելը միայն մեղքի պատճառով է (Իմաստ. Բ 23):
Սրանից բացի, եթե մարդիկ չմեղանչեին, բոլորն էլ արքայություն պիտի գնային, բայց այժմ ովքեր ճշմարիտ հավատքով հնազանդվում են Քրիստոսին (Մեսիային), միայն նրանք են արքայության արժանանում: Ենովքի որտեղ փոխադրվելը այս գլխի մեջ գրված չլինելով հանդերձ, այն ու ամենայնիվ Ս. Գիրքը մեկ այլ տեղ «Դրախտ» անունով է հիշատակում այն (Սիրաք ԽԳ 16): Ս. Եկեղեցին նույնպես Ենովքի գտնված վայրը Վերին Երուսաղեմ և դրախտ է անվանում: Ենովքը բնական օրենքի, իսկ Եղիա մարգարեն մովսիսական օրենքի ժամանակներում հավատարիմ վկաներ լինելով, աշխարհի վերջին՝ Նեռի ժամանակներին, նորից պիտի գան՝ քրիստոնեական սուրբ հավատի ճշմարտությունը մարդկանց քարոզելու համար (Մաղաք. Դ 5: Տես նաև Հայտ. ԺԱ 3):
Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902