4 Նոյեմբեր, Բշ
Համարվում է, որ այն ժամանակների գիտության մեջ հմուտ լինելով՝ կուռքերի Աստված չլինելը լավ հասկացել էր և նրանց հակված չէր եղել երբեք, ուստի Աստված նրա սրտին ազդելով՝ Ինքն Իրեն հայտնեց Աբրահամին: Եվ նա էլ առանց փշի արտի նման հավատի պտուղը պտղաբերելով՝ այն աստիճանի կատարյալ հնազանդության հասավ, որ հավիտենական Աստծո գերագույն հրամանին հակառակ չգործեց: Քանի որ միայն բնական լույսով Աստծուն ճանաչելը մարդու համար անկարելի լինելով, անպայման գերբնական շնորհի կարիքն ունի [մարդը], որպեսզի Նրան ճանաչի (Հովհ. 6:44):
Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902