30 Նոյեմբեր, Շբ
1 Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ իմ պատուիրանները պահպանի՛ր քո մէջ: Որդեա՛կ, պատուի՛ր Տիրոջը եւ զօրացի՛ր եւ, բացի նրանից, ուրիշ ոչ ոքից մի՛ երկնչիր: 2 Որդեա՛կ, պահի՛ր իմ պատուիրանները եւ դու կապրես, պահպանի՛ր իմ խօսքերը, ինչպէս աչքի բիբը: 3 Կապի՛ր դրանք քո մատներին եւ գրի՛ր սրտիդ տախտակի վրայ: 4 Իմաստութեանն ասա՛, որ քեզ քոյր լինի, եւ խելքը թող դառնայ քո մտերիմը, 5 որպէսզի դրանք քեզ պահպանեն օտար ու չար կնոջից, երբ նա իր խօսքերով հրապուրի քեզ: 6 Իր տան պատուհանից աչքը ճանապարհին յառած՝ 7 նա նայում է անմիտ պատանիներին եւ թեթեւամիտ երիտասարդներին,