3 Դեկտեմբեր, Գշ
12 Ես հրճուեցի բոլոր նրանց հետ, ում առաջնորդում էր իմաստութիւնը, բայց չգիտէի, որ ամէն ինչի ծնունդ տուողը նա էր: 13 Ես սովորեցի առանց նենգութեան եւ առանց նախանձի էլ բաշխում եմ, չեմ թաքցնում նրա հարստութիւնը, որովհետեւ նա անսպառ գանձ է մարդկանց համար: 14 Նրանք, որ վարւում են այսպէս, բարեկամանում են Աստծոյ հետ նրա կրթութեան ընծայած պարգեւների շնորհիւ: 15 Տայ Աստուած, որ ես խօսեմ իրաւախոհութեամբ եւ ունենամ նրա տուած շնորհներին արժանի մտածումներ, որովհետեւ նա ինքն է իմաստութեան առաջնորդը եւ իմաստուններին ուղղութիւն տուողը, 16 որովհետեւ նրա ձեռքում ենք թէ՛ մենք, թէ՛ մեր խօսքերը եւ թէ՛ ամէն մի իմաստութիւն եւ խելամիտ գործ: 17 Նա ինձ տուել է եղած բաների մասին անսխալ գիտութիւնը, որ ճանաչեմ աշխարհի հաստատման կարգը եւ տարրերի ներգործութիւնը, 18 ժամանակների սկիզբը, վախճանը եւ միջին մասը, արեգակի շրջանների փոփոխութիւնները եւ եղանակների շրջադարձերը,