30 Նոյեմբեր, Շբ
8.19 Ես մտավարժ մանուկ էի եւ բարի հոգու հանդիպեցի. 20 մանաւանդ խիստ ազնիւ էի, եւ մարմինս էլ՝ անարատ: 21 Եւ այն էլ հասկացայ, որ եթէ Աստուած ինձ չտար, ես այլ կերպ չէի կարող լինել իմաստուն: Իմաստութիւնը նաեւ այն է, որ ճանաչես, թէ ումից է շնորհը տրւում: Ես ընկայ Տիրոջ առջեւ եւ ամբողջ սրտով աղաչեցի նրան:
9.1 Ո՛վ իմ հայրերի Աստուած եւ Տէրդ ողորմութեան, դու ես, որ քո խօսքով ստեղծեցիր բոլորին. 2 եւ քո իմաստութեամբ ձեւաւորեցիր մարդուն, որ տիրի քո ստեղծած արարածներին, 3 սրբութեամբ ու արդարութեամբ կառավարի աշխարհը եւ ուղիղ հոգով դատ ու դատաստան անի: 4 Տո՛ւր ինձ քեզ գահակից իմաստութիւնից եւ խոտան մի՛ համարիր ինձ քո ծառաներից: 5 Արդարեւ, ես քո ծառան եմ եւ քո աղախնի որդին,