3 Դեկտեմբեր, Գշ
1 Ահա թէ ինչու ես՝ Պօղոսը, ձեզ՝ հեթանոսներիդ համար Յիսուս Քրիստոսի բանտարկեալն եմ: 2 Թերեւս դուք լսած լինէք Աստծոյ շնորհի տնտեսութեան մասին, որ տրուեց ինձ ձեզ համար. 3 որովհետեւ յայտնութեամբ ցոյց տրուեց ինձ խորհուրդը, ինչպէս աւելի վերեւ գրեցի ձեզ համառօտակի, 4 որպէսզի կարող լինէք ընթերցել եւ տեսնել իմ իմացութիւնը Քրիստոսի խորհրդի մէջ, 5 խորհուրդ, որ այլ սերունդների մարդկանց որդիներին ցոյց չտրուեց, ինչպէս այժմ այն յայտնուեց իր սուրբ առաքեալներին եւ մարգարէներին Սուրբ Հոգու միջոցով, 6 որպէսզի հեթանոսները Քրիստոս Յիսուսի միջոցով ժառանգակից, նոյն մարմնի անդամ եւ նրա խոստմանը հաղորդակից լինեն աւետարանով: 7 Եւ այդ աւետարանին ես սպասաւոր եղայ՝ ըստ Աստծոյ շնորհի այն պարգեւների, որ տրուեցին ինձ նրա զօրութեան ներգործութեամբ 8 (ես, որ յետինն եմ բոլոր սրբերի, ինձ տրուեց այս շնորհը)՝ աւետարանելու հեթանոսներին Քրիստոսի անքնին մեծութիւնը 9 եւ բոլորին լուսաւորելու, որպէսզի գիտենան, թէ ինչ է այն խորհրդի տնտեսութիւնը, որ ծածկուած էր յաւիտենից Աստծոյ մօտ, որ ստեղծեց ամէն ինչ, 10 որպէսզի եկեղեցու միջոցով յայտնի լինի այժմ երկնային իշխանութիւններին եւ պետութիւններին Աստծոյ բազմապատիկ իմաստութիւնը: