Գրքեր

Գաղատացիներ 2:11-20

11Եւ երբ Կեփասն Անտիոք եկաւ, ընդդիմացայ նրան, որովհետեւ մեղադրելի ընթացքի մէջ էր.12քանզի, մինչ Յակոբոսի շրջանակից ոմանք դեռ չէին եկել, նա հեթանոսների հետ էր ուտում անխտիր, իսկ երբ եկան, բաժանուեց եւ մի կողմ քաշուեց՝ վախենալով թլփատութեան կողմնակիցներից։ 13Եւ ուրիշ հրեաներ էլ կեղծաւորութիւն արեցին նրա հետ. մինչեւ իսկ Բառնաբասը ներքաշուեց նրանց կեղծաւորութեան մէջ։ 14Իսկ երբ տեսայ, որ ուղիղ չեն ընթանում Աւետարանի ճշմարտութեամբ, բոլորի առաջ Կեփասին ասացի. «Եթէ դու, որ հրեայ ես, հեթանոսի նման ես ապրում եւ ոչ հրեայի նման, ինչո՞ւ ես ստիպում հեթանոսներին, որ հրեայի նման լինեն»։ 15Իսկ մենք, որ իսկական հրեաներ ենք եւ ոչ թէ այդ հեթանոս մեղաւորներից, 16գիտենք, որ մարդ չի արդարանայ օրէնքի գործերով, այլ միայն՝ Յիսուս Քրիստոսի հաւատով. եւ մենք հաւատացինք Քրիստոս Յիսուսին, որպէսզի արդարանանք Քրիստոսի հաւատով եւ ո՛չ թէ օրէնքի գործերով. քանի որ ոչ մի մարդկային էակ չի արդարացուելու օրէնքի գործերով։ 17Իսկ եթէ Քրիստոսով արդարանալ ուզելով՝ մեղաւոր գտնուեցինք, ապա ուրեմն Քրիստոս մեղքի՞ն ծառայեց. քա՛ւ լիցի. 18որովհետեւ, եթէ ինչ որ ես քանդեցի, նոյնը վերստին շինեմ, ապա ինքս ապացուցած կը լինեմ, որ մեղաւոր եմ.19քանի որ ես օրէնքի տակ մեռայ օրէնքի համար, որպէսզի ապրեմ Աստծու համար։ 20Քրիստոսի հետ խաչը ելայ. կենդանի եմ այսուհետեւ. բայց ոչ թէ ես, այլ իմ մէջ ապրում է Քրիստոս։ Իսկ հիմա որ կենդանի եմ մարմնով, Աստծու Որդու հաւատո՛վ եմ ապրում, որ սիրեց ինձ եւ իրեն մահուան մատնեց ինձ համար։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․