Ա Կորնթացիներ 14.26-40

26 Եւ արդ, ի՞նչ անել, եղբայրնե՛ր: Երբ ի մի վայր հաւաքուէք, ձեզնից իւրաքանչիւրը շնորհ ունենայ սաղմոս երգելու թէ ուսուցանելու, Աստծոյ յայտնութիւնը բերելու թէ լեզուներով խօսելու կամ խօսուածը թարգմանելու, թող այդ բոլորը լինի ի շինութիւն եկեղեցու: 27 Թէ լեզուներ են խօսում – երկու կամ ամենաշատը երեք հոգի – թող մէկ առ մէկ խօսեն, եւ թող մէկն էլ թարգմանի: 28 Իսկ եթէ չլինի մէկը, որ թարգմանի, թող լուռ մնան եկեղեցում. իրենց մտքում եւ Աստծոյ հետ թող խօսեն: 29 Բայց թող երկու կամ երեք մարգարէներ խօսեն մէկ առ մէկ, իսկ միւսները թող քննեն: 30 Իսկ եթէ նստածներից մէկը մի յայտնութիւն ունի անելու, առաջինը թող լռի. 31 քանզի կարող էք բոլորդ էլ մէկ առ մէկ մարգարէանալ, որպէսզի բոլորն էլ սովորեն եւ բոլորն էլ մխիթարուեն. 32 քանի որ մարգարէութեան հոգին ենթարկւում է մարգարէացողին. 33 որովհետեւ Աստուած խռովութեան Աստուածը չէ, այլ՝ խաղաղութեան: 34 Ինչպէս որ է Աստծոյ բոլոր եկեղեցիներում, կանայք թող լուռ մնան եկեղեցում, որովհետեւ թոյլատրուած չէ նրանց խօսել, այլ՝ հնազանդ լինել, ինչպէս օրէնքն էլ ասում է: 35 Իսկ եթէ ուզեն մի բան սովորել, թող տանը իրենց մարդկանց հարցնեն. քանզի կին արարածի համար անպատեհ է խօսել եկեղեցում: 36 Մի՞թէ ձեզնից ելաւ Աստծոյ խօսքը եւ կամ թէ միայն ձեզ հասաւ: 37 Իսկ եթէ մէկը ինքն իրեն կարծում է մարգարէ կամ տէր հոգեւոր շնորհի, թող իմանայ, թէ ինչ որ գրեցի ձեզ, Տիրոջ պատուիրաններն են: 38 Իսկ եթէ մէկն անգիտանայ դրանք, նա թող անտեսուի եկեղեցու կողմից: 39 Ուրեմն, եղբայրնե՛ր, նախանձախնդի՛ր եղէք մարգարէանալու եւ լեզուներ խօսելը մի՛ արգելէք. 40 եւ ձեր ամէն ինչը պարկեշտութեամբ եւ ըստ կարգի թող լինի:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․