28 Նոյեմբեր, Եշ
15.58 Ուրեմն, եղբայրնե՛ր իմ սիրելի, հաստատո՛ւն մնացէք, անշա՛րժ եղէք, ամէն ժամ աւելի՛ն եղէք Տիրոջ գործի մէջ. իմացէ՛ք, որ ձեր վաստակը զուր չէ Տիրոջ առաջ:
16.1 Իսկ ինչ վերաբերում է սրբերին տրուող նպաստին, դուք եւս այնպէս արէք, ինչպէս պատուիրեցի Գաղատիայի եկեղեցիներին: 2 Շաբաթուայ իւրաքանչիւր առաջին օրը ձեզնից իւրաքանչիւրն իր համար թող հաւաքի, ինչքան որ յաջողուի իրեն, 3 որպէսզի երբ գամ, այն ժամանակ նպաստների հանգանակութիւն չլինի: Այլ երբ գամ, ում որ արդէն յարմար էք համարել, գրութիւններով դրանց կուղարկեմ՝ ձեր ընծաները տանելու Երուսաղէմ: 4 Իսկ եթէ պէտք լինի, որ ես էլ գնամ, թող ինձ հետ գան: 5 Ձեզ մօտ կգամ, երբ անցնեմ Մակեդոնիայով (քանզի Մակեդոնիայով պիտի անցնեմ միայն). 6 եւ եթէ յարմար լինի, ձեզ մօտ կմնամ կամ կձմեռեմ, որ դուք ճանապարհ դնէք ինձ, ուր էլ գնալու լինեմ. 7 որովհետեւ չեմ ուզում ձեզ հիմա հարեւանցի տեսնել. յոյս ունեմ մի որոշ ժամանակ մնալ ձեզ մօտ, եթէ Տէրը կամենայ: 8 Բայց այժմ կմնամ Եփեսոսում մինչեւ Պենտեկոստէի օրը. 9 քանի որ ինձ համար մեծ եւ կարեւոր դուռ է բացուած, իսկ հակառակորդները շատ են: 10 Արդ, եթէ Տիմոթէոսը գայ, տեսէք, որ աներկիւղ լինի ձեր մէջ, որովհետեւ Տիրոջ գործն է անում, ինչպէս ինքս էլ: 11 Ոչ ոք նրան թող չարհամարհի. եւ նրան ճանապարհ դրէք խաղաղութեամբ, որ գայ ինձ մօտ, քանզի սպասում եմ նրան եղբայրներով հանդերձ: