34 Զգո՛յշ եղէք ինքներդ ձեզնից. գուցէ ձեր սրտերը ծանրանան զեխութեամբ եւ հարբեցողութեամբ ու աշխարհիկ հոգսերով, եւ յանկարծակի հասնի ձեզ վրայ այն օրը. 35 որովհետեւ այդ օրը որոգայթի նման պիտի հասնի այն ամէնքի վրայ, որոնք բնակւում են երկրագնդի ամբողջ երեսին: 36 Արթո՛ւն կացէք այսուհետեւ, ամէն ժամ աղօ՛թք արէք, որպէսզի կարողանաք զերծ մնալ այն ամէնից, որ լինելու է, եւ արժանի լինէք կանգնելու մարդու Որդու առաջ»: 37 Եւ ցերեկը ուսուցանում էր տաճարում, իսկ գիշերները ելնում էր, մնում այն լեռան վրայ, որը կոչւում էր Ձիթենեաց: 38 Եւ ամբողջ ժողովուրդը առաւօտները վաղ շտապում էր նրա մօտ տաճարում նրան լսելու համար: