Գրքեր

Ա Թեսաղոնիկեցիներ 1:1-10

Պօղոսը, Սիղուանոսը եւ Տիմոթէոսը՝ թեսաղոնիկեցիներիդ եկեղեցուն՝ մեր Հայր Աստուծով եւ Տէր Յիսուս Քրիստոսով։ 2Շնո՜րհ ձեզ եւ խաղաղութի՜ւն։ Միշտ գոհութիւն ենք յայտնում Աստծուն ձեզ համար՝ բոլորիդ յիշատակելով մեր աղօթքներում, 3անդադար յիշելով ձեր հաւատի գործը, սիրոյ վաստակը եւ յոյսի համբերութիւնը մեր Տէր Յիսուս Քրիստոսի, Աստծու եւ մեր Հօր առաջ։ 4Սիրելի՛ եղբայրներ, գիտցէ՛ք, որ ընտրուել էք Աստծու կողմից. 5մեր Աւետարանը միայն խօսքերով չքարոզուեց ձեզ, այլ նաեւ զօրութեամբ, Սուրբ Հոգով եւ կատարեալ վստահութեամբ. գիտէք նաեւ, թէ ինչպիսի ընթացք ունեցանք ձեր մէջ ձեզ համար։ 6Եւ դուք, նմանուելով մեզ եւ Տիրոջը, ընդունեցիք Խօսքը բազում նեղութեան մէջ Սուրբ Հոգու ուրախութեամբ՝ 7օրինակ հանդիսանալով բոլոր հաւատացեալներին, որոնք Մակեդոնիայում եւ Աքայիայում են. 8ձեզնից հնչեց Աստծու խօսքը ոչ միայն Մակեդոնիայում եւ Աքայիայում, այլեւ առ Աստուած ձեր ունեցած հաւատը սփռուեց ամէն տեղ, այնպէս որ մեզ պէտք չէ մի որեւէ բան խօսել այդ մասին, 9քանի որ մարդիկ իրենք իսկ պատմում են մեր մասին. թէ ինչպէս եղաւ մեր մուտքը ձեր մէջ, եւ թէ ինչպէս կուռքերից դարձաք առ Աստուած՝ ծառայելու համար կենդանի եւ ճշմարիտ Աստծուն 10եւ սպասելու երկնքից նրա Որդու գալստեան, որին յարութիւն տուեց նա մեռելներից, Յիսուսին, որ պիտի փրկի մեզ վերահաս բարկութիւնից։ 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․