Գրքեր

Բ Տիմոթեոս 4:9-22

9Ջանա՛ իսկոյն գալ ինձ մօտ, 10որովհետեւ Դեմասն ինձ լքեց եւ աշխա՛րհը սիրեց. նա գնաց Թեսաղոնիկէ, Կրեսկէսը՝ Գալիլիա, Տիտոսը՝ Դաղմատիա։ 11Ղուկասն է միայն ինձ հետ։ Մարկոսին վերցնելով՝ քեզ հետ բե՛ր, որովհետեւ նա ինձ պէտք է ծառայութեան համար։12Տիւքիկոսին ուղարկեցի Եփեսոս։ 13Տրովադայում թողեցի վերարկուն, Կարպոսի մօտ. երբ գաս, հետդ բե՛ր այն. բե՛ր նաեւ գրքերը, մանաւանդ՝ մագաղաթները։ 14Աղեքսանդրոսը բազում չարչարանքներ պատճառեց ինձ։ Թող Տէրը նրան հատուցի ըստ իր գործերի։ 15Նրանից դո՛ւ էլ զգուշացիր, որովհետեւ մեր խօսքերին շատ հակառակուեց։ 16Առաջին ատեանի ժամանակ ոչ ոք ինձ թիկունք չկանգնեց. բոլորը լքեցին ինձ։ Այդ թող նրանց յանցանք չհամարուի։ 17Բայց Տէրն օգնեց ինձ եւ զօրացրեց ինձ, որպէսզի ինձնով հաստատուի քարոզութիւնը, եւ բոլոր հեթանոսները լսեն այն։ Առիւծի բերանից փրկուեցի ես։ 18Տէրն ինձ կ՚ազատի բոլոր չար գործերից եւ կը հասցնի իր երկնային արքայութեանը. նրան փառք յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։19Ողջունի՛ր Պրիսկային եւ Ակիւղասին. նաեւ՝ Օնեսիփորոսի ընտա-20նիքին։ 21Երաստոսը մնաց Կորնթոսում։ Տրոփիմոսին հիւանդ վիճակում թողեցի Մելիտոսում։ 22Աշխատի՛ր գալ նախքան ձմեռը։ Քեզ ողջունում են Եբուղոսը, Պուդէսը, Ղինոսը, Կլոդիան ու բոլոր եղբայրները։ 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․