Գրքեր

Հռոմեացիներ 4:1-12

Իսկ արդ, ի՞նչ կարող ենք ասել Աբրահամի՝ ըստ մարմնի մեր նախահօր մասին. 2որովհետեւ, եթէ Աբրահամը գործերով էր արդարացուած, պարծենալու պատճառ ունէր, բայց ոչ Աստծու առաջ։ 3Իսկ ի՞նչ է ասում Գրուածքը. 4Բայց ով գործ է անում, նրա վարձը որպէս շնորհ չի դիտւում, այլ՝ որպէս պարտք. 5իսկ նա, ով գործ չի անում, բայց հաւատում է նրան, ով արդարացնում է մեղաւորին, այդպիսի մէկի հաւատը համարւում է որպէս արդարութիւն։ 6Այսպէս էլ Դաւիթը երանի է տալիս այն մարդուն, որին Աստուած արդար է համարում առանց նայելու նրա գործերին. 7Արդ, այս երանութիւնը թլփատուածների՞նն է, թէ՞ նաեւ՝ չթլփատուածներինը. քանզի ասում ենք, թէ՝ Աբրահամի հաւատը որպէս արդարութիւն համարուեց։ 8Արդ, ինչպէ՞ս համարուեց. մինչեւ թլփատութի՞ւնը, թէ՞ թլփատութիւնից յետոյ։ Ոչ թէ թլփատութեան ժամանակ, այլ՝ անթլփատութեան։ 9Եւ նա ստացաւ թլփատութիւնը իբրեւ նշան, իբրեւ կնիք այն հաւատի արդարութեան, որ ունէր անթլփատութեան ժամանակ, որպէսզի նա հայր լինի բոլոր հաւատացեալներին, որ դեռեւս անթլփատ են՝ այդ իրենց եւս որպէս արդարութիւն համարուելու համար, 10եւ լինի նաեւ հայր թլփատուածների ոչ միայն նրա համար, որ նրանք թլփատուած են, այլ նաեւ նրա համար, որ գնում են մեր հայր Աբրահամի՝ չթլփատուած ժամանակուայ հաւատի հետքերով։11Արդարեւ, Աբրահամին եւ նրա սերնդին աշխարհը ժառանգելու խոստումը եղաւ ոչ թէ օրէնքի, այլ՝ հաւատի արդարութեան միջոցով. 12քանի որ, եթէ ժառանգները նրանք են, որ օրէնքի ուժով են ժառանգ, ապա ընդունայն է հաւատը եւ դատարկ՝ խոստումը.

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․