Գրքեր

Ա Կորնթացիներ 1:1-8

Պօղոսը՝ Աստծու կամքով Յիսուս Քրիստոսի առաքեալը լինելու կոչուածը, եւ Սոսթենէս եղբայրը, 2Աստծու այդ եկեղեցուն, որ Կորնթոսում է, Քրիստոս Յիսուսին նուիրուածներիդ, սուրբ լինելու կոչուածներիդ, բոլորի հետ միասին, որոնք ամէն տեղ պաշտում են անունը մեր Տէր Յիսուս Քրիստոսի, որ նրանց եւ մեր Տէրն է, 3շնո՜րհ ձեզ եւ խաղաղութիւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից։4Ամէն ժամ գոհութիւն եմ յայտնում իմ Աստծուն ձեզ համար եւ Աստծու շնորհների համար, որ տրուած են ձեզ Քրիստոս Յիսուսով. 5որովհետեւ ամէն բանի մէջ դուք նրանով հարստացաք՝ ամէն խօսքով եւ ամենայն գիտութեամբ, 6ինչպէս որ Աստծու վկայութիւնն իսկ հաստատուեց ձեր մէջ։ 7Դուք պակաս չլինէք եւ ոչ մի շնորհից՝ սպասելով մեր Տէր Յիսուս Քրիստոսի յայտնութեանը։ 8Նա, որ հաստատ կը պահի ձեզ մինչեւ վախճանը, անարատ՝ մինչեւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի գալու օրը։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․