Գրքեր

Բարուք 4:36-5:9

36Նայի՛ր դէպի արեւելք, ո՛վ Երուսաղէմ, եւ տե՛ս Աստծուց քեզ եկած ուրախութիւնը։ 37Ահա գալիս են քո որդիները, որոնց ճանապարհ էիր դրել, գալիս են՝ Սրբի խօսքով հաւաքուած արեւելքից մինչեւ արեւմուտք, ուրախացած Աստծու փառքով։ 
5 Ո՛վ Երուսաղէմ, հանի՛ր քո սգի ու լլկանքի զգեստը եւ յաւիտեա՛ն հագիր Աստծու փառքն ու վայելչութիւնը, 2ա՛ռ քո վրայ Աստծու արդարութեան վերարկուն եւ դի՛ր գլխիդ յաւիտենական Տիրոջ փառքի խոյրը, 3որպէսզի Աստուած երկնքի ներքոյ ցոյց տայ քո ամբողջ պայծառութիւնը։ 4Աստծու կողմից քո անունը յաւիտեան կը կոչուի խաղաղութիւն, արդարութիւն եւ աստուածպաշտութեան փառք։ 5Ելի՛ր, Երուսաղէ՛մ, կանգնի՛ր բարձունքի վրայ, նայի՛ր դէպի արեւելք ու տե՛ս Սրբի խօսքով արեւելքից մինչեւ արեւմուտք հաւաքուած քո որդիներին, որոնք ուրախացել են Աստծուց յիշուած լինելու համար։ 6Նրանք քեզնից հեռացան հետիոտն, թշնամիներից քշուած, բայց Աստուած նրանց քեզ մօտ է բերում փառքով, ինչպէս թագաւորական գահ բարձրացածների։7Արդարեւ, Աստուած հրաման է արձակել, որ բոլոր բարձր լեռները,յաւերժական բլուրները խոնարհուեն, ձորերը լցուեն, որպէսզի երկիրը հարթուի, Իսրայէլն Աստծու փառքով ապահով քայլի, 8իսկ բոլոր անտառները եւ ամէն մի անուշաբոյր ծառ Աստծու հրամանով հովանի լինեն Իսրայէլին։ 9Աստուած պիտի առաջնորդի Իսրայէլին ուրախութեամբ,իր փառքի լոյսով՝ իր ողորմութեամբ ու արդարութեամբ հանդերձ։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․