Գրքեր

Եսայի 1.16-20

16 Լուացուեցէ՛ք, մաքրուեցէ՛ք, իմ աչքի առաջ ձեր չար արարքները թօթափեցէ՛ք ձեզնից, վե՛րջ տուէք ձեր չարագործութիւններին: 17 Սովորեցէք բարի՛ք գործել, արդարութի՛ւն փնտրեցէք, փրկեցէ՛ք զրկուածին, արդարադա՛տ եղէք որբի հանդէպ, իրաւո՛ւնք տուէք այրուն: 18 Եկէ՛ք խօսենք իրար հետ,– ասում է Տէրը,– եթէ ձեր մեղքերը արեան պէս կարմիր են, ապա ես ձեան պէս ճերմակ կդարձնեմ, եթէ որդան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ ինչպէս բուրդ: 19 Եւ եթէ յօժար լինէք ու լսէք ինձ, դուք կճաշակէք երկրի բարիքները. 20 իսկ եթէ չկամենաք ինձ լսել, սուրը պիտի ուտի ձեզ, քանզի Տիրոջ շուրթերն ասացին այս:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․