Գրքեր

Հռոմեացիներ 15:14-29

14Եղբայրնե՛ր իմ, ես ինքս էլ հաստատ համոզուած եմ ձեր մասին, որ դուք էլ լի էք բարութեամբ, լի էք կատարեալ գիտութեամբ, կարող էք եւ միմեանց խրատել. 15բայց աւելի համարձակ գրեցի ձեզ, եղբայրնե՛ր, փոքրիշատէ, իբրեւ յիշեցում ձեզ, այն շնորհի համար, որ տրուած է ինձ Աստծուց։ 16Ես հեթանոսների մէջ Յիսուս Քրիստոսի սպասաւորն եմ՝ ցանկալի դարձնելու Աստծու Աւետարանը, որպէսզի հեթանոսները ընդունելի ընծայ լինեն Աստծուն՝ նուիրագործուած Սուրբ Հոգով։ 17Ուրեմն, պարծենալու բան ունեմ Յիսուս Քրիստոսով առ Աստուած. 18քանզի չեմ համարձակւում խօսել մի բան, որը արած չլինի Քրիստոս իմ միջոցով հեթանոսների հնազանդութեան համար՝ խօսքերով եւ գործերով, 19նշանների եւ զարմանալի գործերի զօրութեամբ, Սուրբ Հոգու զօրութեամբ. այնպէս որ Երուսաղէմից սկսած եւ շրջելով մինչեւ լիւրիկացիների կողմերը՝ ես լրիւ տարածեցի Քրիստոսի Աւետարանը. 20այսպէս՝ ջանացի աւետարանել այնտեղ, ուր Քրիստոսի անունը չէր տրուած, որպէսզի չլինի թէ կառուցեմ ուրիշի դրած հիմքի վրայ, այլ՝ ինչպէս որ գրուած է. 21Ահա թէ ինչու շատ անգամ արգելուեց ինձ գալ ձեզ մօտ։ 22Բայց այժմ ինձ համար այլեւս տեղ չկայ քարոզելու այս կողմերում. եւ բազում տարիներից ի վեր խիստ փափագ ունեմ ձեզ մօտ գալու. 23երբ անցնեմ Իսպանիա, յոյս ունեմ, անցնելիս, ձեզ տեսնել ու ձեր կողմից ճանապարհ դրուել այնտեղ, եթէ, նախքան այդ, փոքրիշատէ ձեզանով կշտանամ։ 24Բայց այժմ գնում եմ Երուսաղէմ՝ ծառայելու սրբերին, 25քանզի հաճելի թուաց մակեդոնացիներին եւ աքայեցիներին հանգանակութեամբ օգնել այն աղքատ սրբերին, որ գտնւում են Երուսաղէմում։ 26Հաճելի թուաց, քանզի պարտական իսկ են նրանց. որովհետեւ, եթէ հեթանոսները նրանց հոգեւոր բարիքներին հաղորդակից եղան, պարտաւոր են նաեւ մարմնաւոր կարիքներին մասնակից լինել։27Արդ, այս բանը կատարելով եւ հաւաքուած արդիւնքը յանձնելով նրանց, ձեր մօտով կ՚անցնեմ Իսպանիա։ 28Այս գիտեմ, որ, երբ ձեզ մօտ գամ, Քրիստոսի Աւետարանի օրհնութեան լիութեամբ կը գամ։29Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ մեր Տէր Յիսուս Քրիստոսով եւ Հոգու սիրով՝ մարտակից լինել ինձ, ինձ համար Աստծուն ուղղուած աղօթքների մէջ, 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․