Գրքեր

Եսայի 5:1-10

Իմ սիրեցեալի համար պիտի երգեմ նրա սիրելի այգու երգը.Մի անկիւնում, արգաւանդ մի տեղում, այգի ունէր իմ սիրելին։2Ցանկապատեցի, բարձր ձողեր կանգնեցրի եւ ընտիր որթատունկ տնկեցի։ Աշտարակ շինեցի նրա մէջ, նաեւ հնձան փորեցի այնտեղ եւ սպասեցի, որ խաղող բերի, բայց փուշ բերեց։ 3Այժմ, Յուդայի երկրի մարդի՛կ եւ Երուսաղէմի բնակիչնե՛ր, իմ ու իմ այգու դա՛տն արէք. 4էլ ի՞նչ պիտի անէի իմ այգու համար, որ չարեցի։ 5Սպասեցի, որ խաղող բերի, բայց փուշ բերեց։ Հիմա ես ինքս կ՚ասեմ, թէ ինչպէս եմ վարուելու իմ այգու հետ. կը քանդեմ նրա ցանկապատը, եւ թող յափշտակութեան ենթարկուի այն. կը կործանեմ նրա պարիսպները, եւ թող ոտքի կոխան լինի այն։ 6Կը լքեմ իմ այգին, թող չէտուի ու չփորուի, թող նրա մէջ փուշ բուսնի, ինչպէս խոպան տեղում, եւ կը պատուիրեմ իմ ամպերին, որ չանձրեւեն իմ այգում։ 7Զօրութիւնների Տիրոջ այգին Իսրայէլի տունն է, Յուդայի երկրի մարդը՝ նրա սիրած դալար որթատունկը. սպասեցի, որ նա իրաւունքը պահի, առաջ տանի, բայց նա անիրաւութիւն արեց, արդարութեան փոխարէն՝ ողբ ու աղաղակ։ 8Վա՜յ նրանց, որոնք տանը տուն են կցում եւ ագարակին ագարակ միացնում, որպէսզի ընկերոջն արտաքսեն. բայց մի՞թէ երկրի վրայ մենակ դուք էք ապրելու։9Ահաւասիկ այդ ամէնը հասաւ Զօրութիւնների Տիրոջ ականջին։ Եւ թէկուզ տները բազմաթիւ լինեն, նրանք աւերակ են դառնալու. եթէ մեծ ու գեղեցիկ էլ լինեն, մարդ չի գտնուելու, որ բնակուի նրանց մէջ։ 10Տասը լուծ եզան վարատեղը տալու է մէկ սափոր արդիւնք, տասը արդու սերմանողը երեք գրիւ է հաւաքելու։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․