3 Հոկտեմբեր, Եշ
05/06/2019
Աստված յուրաքանչյուր մարդու ազատ ընտրության հնարավորություն է պարգևել, և աշխարհի երեսին չկա մի մարդ, որի առջև բաց չլինի դեպի փրկություն և դեպի կործանում տանող ուղիները: Այսինքն՝ մարդն անկախ իր վիճակից, կարող է ազատորեն ընտրել այդ ուղիներից որևէ մեկը: «Ձեր առջև եմ դնում կյանքն ու մահը, օրհնություններն ու անեծքները: Ընտրի՛ր կյանքը, որպեսզի ապրեք դու և քո սերունդը» (Երկրորդ Օրենք 30:19),-ասում է Տերը: Թե՛ հարստությունը, թե՛ աղքատությունը,
04/06/2019
Սուրբ Գրքի ընթերցանություն Ոչ՛ Քրիստոսի Ծնունդը և ո՛չ էլ Քրիստոսի Ծննդյան տոնակատարությունները մեզ համար ոչ մի արժեք չունեն, եթե մեր սրտերում հավատք և ջերմեռանդ սեր չկա Քրիստոսի հանդեպ: Այսպիսի զգացմունքների և հավատքի ամրապնդմանը նպաստում է հատկապես Սուրբ Գրքի ընթերցանությունը: Հատկանշական է մեր Եկեղեցու մեծագույն եպիսկոպոսներից Մելքիսեդեկ եպիսկոպոս Մուրադյանի միտքը Աստվածաշնչի ընթերցանության մասին. «Աստվածաշունչը կարող են
03/06/2019
Դավթի օրհներգը, երբ Օվսիա բարեպաշտ թագավորը Երուսաղեմն ու Իսրայելը մաքրեց կռապաշտությունից, հավաքում է ամբողջ ժողովրդին և ասում. 1. Եկայք ցնծասցուք ի Տէր, աղաղակեսցուք առ Աստուած փրկիչ մեր։ Եկե՛ք ցնծանք Տիրոջ առջև, աղաղակենք մեր փրկիչ Աստծուն։ Քանզի հեթանոսական աստվածներն անկենդան են և կորստյան մատնող։ 2. Կանխեսցուք առաջի նորա խոստովանութեամբ, սաղմոսիւք աղաղակեսցուք առ նա։ Փութանք նրա մոտ խոստովանությամբ, սաղմոսերգություններով
02/06/2019
Բոլոր տոների ու տնօրինական խորհուրդների ամբողջացումը՝ Համբարձման տոնը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է տասը օր շարունակ: Համբարձման տոնին հաջորդող կիրակի օրը՝ այս տարի հունիսի 2-ին, Հայ եկեղեցին նշեց Հինանց կիրակիներից նախավերջինը՝ Երկրորդ Ծաղկազարդը, որ հաստատել է Ներսես Շնորհալու եղբայրը՝ Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսը, 11-րդ դարում: Հունիսի 2-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում տոնական Սուրբ Պատարագը մատուցեց խորհրդակատար Տեր
02/06/2019
Հունիսի 2-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի համատեղ սոցիալական ծրագրերի շրջանակում, ՀԿ-ի սաները երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով «Մուլտերի աշխարհ» մանկական սրճարանում մասնակցեցին տոնական միջոցառման: Արև երեխաներն արդեն տոնական տրամադրությամբ էին մուտք գործում սրճարան: Մինչ միջոցառումը արևներն ու նրանց ծնողները, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր
01/06/2019
Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրերի շրջանակներում, Էջմիածնի «Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունում տեղի ունեցավ տոնական միջոցառում: Էջմիածին քաղաքից և հարակից գյուղերից «Հայ միասնության խաչ»-ի Արվեստաց դպրոց հաճախող 46 հաշմանդամ և 150 անապահով ընտանիքների երեխաներ մասնակից եղան իրենց համար պատրաստված միջոցառման,
31/05/2019
Սեր ունեցողը մոռանում է իր «ես»-ը և առաջնորդվում Ոսկե օրենքով, որն ասում է. «Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց» (Մատթ.7:12): Ավետարանական պատգամների իրագործումն սկսվում է հանուն Աստծո փառքի իրագործված փոքր քայլերից: Քրիստոնյան, Անտուան դե Սենտ Էկզյուպերիի խոսքերով, չի հայցում Տիրոջից հրաշքներ և տեսիլքներ, այլ ուժ ամեն օրվա համար և իմաստություն՝ սովորելու փոքրիկ քայլերի արվեստը: Հայ եկեղեցու սուրբ հարկից
29/05/2019
Աստծուն հնարավոր է սիրել՝ սիրելով Աստծո պատկերը մարդու մեջ: «Այն մարդը, որ ասում է՝«Ես սիրում եմ Աստծուն», բայց ատում է իր եղբորը, ստախոս է: Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսնում» (Ա Հովհ. 4:20): Քրիստոս, աշխարհ գալով, վերականգնեց անկյալ մարդկային բնությունը՝ Իր օրինակով ուսուցանելով, որ քրիստոնեական կյանքի հիմքը սերն է. «Արդ, եթե Ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր