01/01/2019
Տարեմուտի գիշերն իմաստավորելու հնագույն և գեղեցիկ ավանդույթ ունի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին: Ավանդույթի համաձայն՝ բոլոր եկեղեցիներում Նոր տարվա մուտքն ազդարարվում է աղոթքով: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում զանգերի ղողանջյունով ազդարարվեց Տարեմուտը, ազդարարվեց՝ տարին աղոթքով իմաստավորելու կոչով: Տարեմուտի արարողությունը բազմաթիվ հավատացյալների էր համախմբել եկեղեցու սուրբ հարկից ներս՝ փառաբանելու Տիրոջն ապրած յուրաքանչյուր
30/12/2018
Դեկտեմբերի 30-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց տարեվերջյան Ս. Պատարագը: Արարարողության ավարտին համայնքի և հոգևոր դասի կողմից եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը եկեղեցում սպասավորող դպիրներին ամանորյա նվերներ՝ իրենց անունը կրող վերնազգեստ և ժամացույց, նվիրեց: Նշենք, որ դեկտեմբերի 20-ին Սուրբ Սեղանին սպասավորող տղաները լավագույնս էին հանձնել դպիրների թիկնածուների քննությունը, իսկ Ս. Ստեփանոս նախավկայի տոնի
30/12/2018
Դեկտեմբերի 30-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Հարությունյան Ռուզաննային (42տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ռուսաստանաբնակ Գոհար Ամիրջանյանը: Ռուզաննան իր չորս զավակների հետ բնակվում է Արմավիր քաղաքի Շահումյան 11/1 43 բն. հասցեում: Երեխաներից մեկն է Ռուզաննայի զավակը, մյուս երեքը, որ ազգությամբ եզդի են և որոնց մայրը երեք տարի առաջ լքել է նրանց, Ռուզաննան է իր խնամքի
30/12/2018
Տարին հասնում է իր լրումին: Նոր թվականը հուշում է, որ Նոր տարվա սեմին ենք արդեն և մեկ տարի ևս անցավ ժամանակի գիրկը: Ակամայից մարդ մտածում է ժամանակի մասին, ժամանակի, որ բաժանված է դարերի ու տարիների, ամիսների և շաբաթների, օրերի ու րոպեների, ժամանակի, որ իր սահող ընթացքի մեջ մշտապես նորոգվում է: Այս նորոգումը մարդուն խորհելու առիթ է ընձեռում կյանքի և արժեքի, ժամանակի և անցողիկի մասին: Հայտնի ճշմարտություն և փորձված իսկություն է, թե ոչ ոք չի
29/12/2018
Դեկտեմբերի 29-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Հարությունյան Ռուզաննային (41տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր համայնքի անդամ Սուսաննա Մարտիրոսյանը: Հարությունյան բազմազավակ ընտանիքը վարձակալությամբ բնակվում է Արարատի մարզի, Եղեգնավան գյուղի 4-րդ տ. հասցեում: Վեց զավակների հայրը, աշխատանք չունենալու պատճառով, մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Բայց
29/12/2018
Նախատոնական օրերին Պետրովը սաստիկ վհատվեց: Եվ եթե անկեղծ լինենք՝ պատճառ կար: Դեպի Եվրոպա ամանորյա ճամփորդությունը չեղարկվեց ճգնաժամի պատճառով: Դոլարի կուրսն իրեն կապը կտրածի պես էր պահում: Սիրելի ռեստորանն անորոշ ժամանակով փակվեց: Վհատված Պետրովը մոռացավ մտնել այն սուպերմարկետը, որտեղից սովորաբար գնումներ էր կատարում: Ստիպված կանգ առավ իր տան մոտ գտնվող հին գաստրոնոմի մոտ: Պետրովը վաղուց չէր եղել նման անհրապույր տեսքով խանութում: Իսկ
28/12/2018
Ինքնաճանաչողությունն օգնում է մարդուն խոնարհություն ձեռք բերել, ինչպես նաև նկատել ու սիրել կարիքի մեջ գտնվող մերձավորին: Եկեղեցու հայրերը նշում են, որ սիրո միջոցով է, որ մարդն իրապես դառնում է մարդկային՝ միաժամանակ դառնալով նաև աստվածային, քանի որ Ս. Աթանասի բանաձևմամբ՝ Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա»: Դեկտեմբերի 28-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Պողոսյան Մարինեին (57 տ.) հանձնեց
28/12/2018
«Անցնում են ժամեր, օրեր ու տարիներ, և առաջադեմ անձն է ձգտում դեպի առջևում եղածները»,- ասել է մեր առաջին հայրապետը՝ Ս. Գրիգոր Լուսավորիչը: Աստված, մարդուն Իր պատկերով և նմանությամբ արարելով, նրան շնորհք ու ձիրք է տվել՝ երկիրը տիրելու, մշակելու և առաջադիմելու համար: Մարդը՝ որպես բանական էակ, Աստծո հետ ճշմարիտ հաղորդակցությամբ ճշմարիտ ազատություն է ձեռք բերում և առաջադիմում քայլ առ քայլ: Իսկ մեղքի գերության մեջ գտնվողը կորցնում է իրական