5 Հոկտեմբեր, Շբ
19/10/2017
Ապաշխարող և մեղքի դեմ պայքարող անձը նորոգում է մեղքից վնասված իր հոգին՝ ընտրելով աստվածնմանության ուղին: Ավետարանն ու առաքելական նամակները բազմիցս կոչում են մարդուն աստվածնմանության. «Նմանվեցե՛ք Աստծուն, որպես Նրա սիրելի որդիներ» (Եփեսացիներ 5:1): Պողոս առաքյալի խոսքի համաձայն՝ մի անգամ որ Քրիստոսին միանալով մկրտվեցիք, այսուհետև Քրիստոսն է, որ ապրում է ձեր մեջ (Գաղատացիներ 3:27), ուստի «ով ասում է, թե ինքը միացած է մնում Քրիստոսին,
18/10/2017
Ի՞նչ է աղոթքը` խնդրա՞նք, ակնկալի՞ք, խոստովանությո՞ւն, հոգևոր հանգստությո՞ւն: Ի՞նչ է նշանակում «աղոթք» բառը: Հրաչյա Աճառյանն իր «Հայերեն արմատական բառարանում» բառերի հիանալի ստուգաբանություններ է ներկայացնում, որոնց թվում և բացատրում է «աղոթք» բառի ծագումը` ի մի համախմբելով այդ մասին եղած բացատրությունները: Նախ Սուրբ Գրիգոր Տաթևացին «աղոթք» բառն այս կերպ է մեկնաբանում: «Աղոթք» նշանակում է «թող արարէք
18/10/2017
Հոկտեմբերի 18-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Կոստանդյան Գայանեին (37 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Գայանեն իր ամուսնու և երեք անչափահաս զավակների հետ վարձակալությամբ բնակվում է Դավիթաշեն 23/1, 9 բն. հասցեում: Ընտանիքի մայրը նշեց, որ իրենք սոցիալապես դժվար կացության մեջ են հայտնվել, քանի որ ամուսինն առողջական խնդիրների պատճառով առայժմ
17/10/2017
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Քրիստոսի 72 աշակերտներից Ս. Անանիայի հիշատակության օրը այս տարի նշեց հոկտեմբերի 17-ին: Օրհնաբեր օրը բազում ուխտավորների էր առաջնորդել դեպի Երևանի հնագույն եկեղեցիներից մեկը՝ Զորավոր Ս. Աստվածածին: Ուխտավորների մեծ փափագն էր սրբի ամենազոր նշխարների օրհնությանը հաղորդակից լինել ինչպես եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, այնպես նաև առաքյալի մասնատուփ-աջից (17 դար), որ արդեն հինգերորդ տարին է, Ն.Ս.Օ.Տ.Տ.
16/10/2017
Դավթի իմաստությունը Նույն միտքն է արտահայտում նաև մեղանչելուց հետո ասված այս սաղմոսը, ինչի պատճառով էլ իմաստություն է կոչվում, որովհետև զգուշություն է առանց գայթակղվելու ընթանալը և իմաստություն է գլորումից վեր բարձրանալը: Դարձյալ ունի նաև ավազանի մկրտության խորհուրդն ու շնորհը, ինչպես նաև Ադամի, Եզեկիայի և Ահարոնի մասին է: 1. Երանի՛, ում թողութիւն եղեւ մեղաց. և ծածկեցան ամենայն յանցանք նորա: Երանի նրան, ում մեղքերին թողություն տրվեց
13/10/2017
Մարդուն առանձնահատուկ է իրականությունը տեսնել իր ցանկությունների, նպատակների պատկերացումների սահմաններից ներս: Բայց անհրաժեշտ է ճանաչել ճշմարտությունը: Կյանքը կազմված է խնդիրներից, որոնք որևէ տեղ չեն անհետանում: Եթե կարծում ես, որ քո խնդիրը վերանում է, ճիշտ ես, այն իսկապես կանհետանա, բայց դրա փոխարեն հայտնվում է մեկ այլ խնդիր: Խնդիրները չեն ավարտվում: Այդպիսին է կյանքը: Այն լեցուն է ցավով, աշխատանքով, տագնապներով, տառապանքներով: Մենք չպետք
12/10/2017
Յուրաքանչյուր քրիստոնյա Աստծո խոսքը լսում ու հասկանում է սեփական լեզվով՝ մայրենիով: Հայտնի է, որ Աստվածաշունչն իրապես հայացավ 5-րդ դարում՝ գրերի գյուտով: Մինչ այդ եկեղեցական արարողությունների, աստվածաշնչային ընթերցումների լեզուն ասորերենը կամ հունարենն էր, ինչը ժողովրդի մեծ մասի համար անհասկանալի էր: Արդյունքում Աստծո խոսքը շատերի սրտերին չէր հասնում: Մայրենին կարող է լինել հայերենը, ռուսերենը, անգլերենը կամ ժեստերը: Այո, խուլերն
12/10/2017
- Հա՛յր, զգում եմ, որ դատելու կարողությունս, դատողականությունս և մարդկային ճշմարտությունը խոչնդոտում են իմ հոգևոր զարգացմանը: - Այո՛, իհարկե: Դրանք խոչնդոտում են հոգևոր զարգացմանը, որովհետև [դրանց պատճառով] Աստծո շնորհը հեռանում է: Իսկ դրանից հետո մարդն առանց աստվածային օգնության է մնում, անկում է ապրում և լիակատար անհաջողության է մատնվում: Սովորաբար մարդկային դատաստանն ու ճշմարտությունը անիրավ են: Աստծո ճշմարտությունը սերն է, համբերատարությունը,