5 Հոկտեմբեր, Շբ
01/02/2017
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը սոցիալական ծրագրերի շնորհիվ շարունակում է աստվածապարգև իր առօրյան հարստացնել բարեպաշտությամբ և աստվածային օրհնությամբ: Մերձավորի հանդեպ անկեղծ հոգատարությամբ լի հոգին է դառնում ճշմարիտ բարեպաշտության պահպանողը: Այդպիսի հոգատարությունը բացում է մարդու հոգու աչքերը և հնարավորություն տալիս դիտելու կյանքն իր բնական էությամբ: Փետրվարի
31/01/2017
Տասներկու մարգարեներն են՝ Օսէէ, Ամովս, Միքիա, Հովել, Աբդիու, Նավում, Ամբակում, Հովնան, Սոփոնիա, Անգե, Զաքարիա և Մաղաքիա: Օսէէով սկսում է տասներկու «Փոքր կոչվող մարգարեների» շարքը: Օսէէ մարգարեն ապրել ու մարգարեացել է Ք.ա.8-րդ դարում: Նրա գրքից, որ բաղկացած է 14 գլուխներից, իմանում ենք որոշ տեղեկություններ իր մասին, քանի որ մարգարեի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Այս մարգարեն Աստծո հրամանով պոռնիկ կին է առնում` ցույց տալու, որ Իսրայելն
30/01/2017
Մեր ժամանակների անհանգիստ աշխարհիկ ոգին՝ իր կարծեցյալ քաղաքակրթությամբ, նույնիսկ հոգիները սրբող և խաղաղեցնող սուրբ անբնակ վայրերն է ավիրել: Անհանգիստ մարդը երբեք չի հանդարտվում: Մարդիկ խաղաղ անկյուն չեն թողել: Նույնիսկ Սուրբ Հողն են չգիտես, թե ինչի վերածել: Ֆոթինի անապատականուհու (1) վարքում էլ է հիշատակվում, որ այն անապատում, որտեղ նա նախկինում ճգնում էր, հետագայում բազմաթիվ կրպակներ տեղադրեցին և խորտկարաններ բացեցին: Անգլիացիները զովացուցիչ
28/01/2017
Սիրելի՛ հայորդիք, Այսօր ազգովի տոնում ենք Հայոց բանակի 25-ամյակը: Հայոց անկախությունն ու բանակը կերտվեցին հայրենապաշտ և քաջազուն հայորդիների օրինակելի նվիրումի, մարտունակության և անձնազոհության շնորհիվ: Հայոց սահմաններն առ այսօր կայուն են և անխոցելի մեր բանակի ռազմական տաղանդով, պատերազմելու արվեստով ու քաջությամբ: Մեր աղոթքն ենք վերառաքում առ Աստված և հայցում Բարեսեր Տիրոջից, որ օգնական ու զորակից լինի Հայոց բանակին: Քաջություն
28/01/2017
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այսօր Հայոց բանակում ունի հոգևոր ծառայություն, որը տարեցտարի զարգացում է ապրում: Դեռևս 1997թ.-ից երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը Հայաստանի զինված ուժերում նշանակեց հոգևոր ծառայություն: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հայրենասեր և կրոնասեր հայ հոգևորականները մշտապես զորավիգ են մեր զինվորներին և իրենց մաղթանքներով ու օրհնությամբ խրախուսում են Հայոց բանակին: Հոգևորականի ներկայությունը բանակում հիշեցնում
27/01/2017
Իշխանության հանդեպ հարգալից վերաբերմունքի և հատկապես սիրո ու վստահության պակասն ավելի ու ավելի ակներև է: Ինչո՞ւ է պակասել հարգանքն իշխանության հանդեպ: «Իշխանություն» ասելով` այն նկատի ունենք ոչ միայն քաղաքական ասպարեզում, այլև տարբեր ոլորտներում: Իշխանության հանդեպ հարգանքի նվազումը պայմանավորված է այն կրողների անձնական վարվեցողությամբ, զբաղեցրած պաշտոնի, ստանձնած պատասխանատվության մեջ անհամապատասխան վարքագծով: Հաճախ տարբեր
26/01/2017
21-րդ դարում մարդու առջև շարունակաբար բացվում են նոր հնարավորություններ, որոնք տալիս են ավելի հեշտ և անհոգ կյանք վարելու կարողություն: Այսօր քրիստոնեական հավատի պահպանումը կարծես դառնում է սխրանք. նորագույն տեխնոլոգիաների և ինֆորմացիոն դաշտի հասանելիությունն ամենուր մարդուն թույլ է տալիս ավելի արագ մոռանալ Աստծուն և ապրել առանց Նրա, որովհետև նյութական հնարավորություններով լեցուն մարդը սկսում է ավելի քիչ զգալ Աստծո կարիքը և փորձում
25/01/2017
Տերը բախում է մեր սրտի դուռը և ասում՝ ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ (Մատթեոս 9:13): Իրականում Աստված մեր նվերների և զոհաբերության կարիքը չունի, բայց այդ կերպ Նա ցանկանում է ճանաչել մեր սիրտը, տեսնել մեր սերն Իր հանդեպ: Ինչպես երկրավոր ծնողների համար թանկ են երեխայի սերն ու ուշադրությունը, այդպես և Երկնային Հոր համար թանկ է մեր անկեղծ սերն Իր հանդեպ: Եվ այդ սրտանց զգացումը Տերը կարող է տեսնել այն նախանձախնդիր ոգու մեջ, որ կարող ենք դրսևորել