6 Հոկտեմբեր, Կիր
05/07/2016
Հարցազրույց կոմպոզիտոր, երգիչ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ Վահան Արծրունու հետ Պրն. Արծրունի անցյալ տարի լրացավ Ձեր բեմական գործունեության 30-ամյակը, շնորհավորում ենք Ձեզ այդ կապակցությամբ: Մեր մաղթանքն է, որ Ձեր բեղուն ստեղծագործական ուղին երկարատև ընթացք ունենա՝ մշտապես ջերմացնելով ունկնդիրների սրտերը Ձեր երգերի անկեղծ զրույցով: Մասնագիտության ընտրության նախաշեմին ընտրեցիք բժշկության ասպարեզը, թեև ուսումնառության
03/07/2016
Հուլիսի 3-ին Հայ Առաքելական Սբ. եկեղեցին տոնախմբեց հինգ տաղավար տոներից երրորդը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը կամ Վարդավառը: Տաղավար տոնը յուրաքանչյուր հայորդու ուղղորդում է նախ եկեղեցի՝ մասնակիցը լինելու տոնական Սբ. Պատարագին: Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում խորախորհուրդ տոնի շուրջ համախմբված համայնքը Սբ. Պատարագին իր աղոթական մասնակցությամբ կրկին անգամ վերապրեց Քրիստոսի երկրային կյանքի զարմանահրաշ դրվագը՝ Քրիստոսի այլակերպությունը:
01/07/2016
Հուլիսի 1-ին Ստեփանակերտում Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հանդիպեցին, զորակցեցին ու դրամական աջակցություն փոխանցեցին զոհված արցախցիների հարազատներին։ Հանդիպումը կազմակերպվել էր Արարատյան Հայրապետական թեմի «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագրի շրջանակում, որով Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին
01/07/2016
Սուրբ Գրիգոր Սինայեցին (1260-1340 թթ.), մի անգամ հանդիպելով մեծ ճգնավոր Մաքսիմոս Կապսոկալիվտոսին, հարցնում է՝ աղոթելիս նրա հետ որևէ աստվածային փոփոխություն կամ զմայլանք, կամ Սուրբ Հոգու որևէ այլ դրսևորում տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ: Սուրբ Մաքսիմոսը պատասխանում է, որ հանուն Սուրբ Հոգու պարգևների հաճախակի գնացել է ամայի վայրեր և միշտ սիրել լիակատար լռությունը, որովհետև այդպես կարողացել է առավել լիարժեք վայելել աղոթքի պտուղները, այսինքն՝ Աստծու
30/06/2016
Որքա՜ն իմաստություն կա Աստծո գործերի մեջ: Ձյունը հալվում է՝ աղբյուրները լցվում են: Բայց այժմ(1) ո՛չ ձյուն կա, ո՛չ՝ անձրև: Ի՞նչ է լինելու այս ամենի վերջը: Մարդիկ ի՞նչ են խմելու: Աստված ողորմի աշխարհը, գթա մեզ ու անձրև ուղարկի: Քանի որ, եթե երաշտը շարունակվի՝ ծառերի տերևներն էլ կչորանան: Ձիթենիների վրա ոչ միայն կանաչ պտուղ, այլև կանաչ տերև էլ չի երևա: Մարդն ինչ էլ, որ ցանի, եթե Աստված վերևից սուրբ ջրով, այսինքն անձրևով չցողի՝ ողջ ցանքսը կչորանա:
29/06/2016
Յուրաքանչյուր քրիստոնյայի համար կարևոր է ընթանալ Քրիստոսի ուղենշած ճանապարհով, Սբ. Պողոս առաքյալի խոսքի համաձայն, նմանվելով Աստծուն՝ որպես Նրա սիրելի որդիներ և շարժվելով սիրով, ինչպես որ Քրիստոսը սիրեց մեզ և մեզ փրկելու համար Ինքն Իրեն ընծայեց Աստծուն (Եփեսացիներ 5:1): Եվ եկեղեցու շուրջ համախմբված հավատավոր անձինք օրեցօր հզորանում են, քանի որ միավորված են աստվածնմանության կարևոր նպատակի շուրջ: Եվ աստվածնմանությունը չի կարող այլ պտուղներ
27/06/2016
Հին Կտակարանի իմաստության գրքերից մեկը՝ Սաղմոսարանը, ընդգրկում է հարյուր հիսուն սաղմոսներ, որոնց մեծամասնության հեղինակը Դավիթ թագավորն է: Սաղմոսներն օրհներգություններ են, գոհության մաղթանքներ, աղոթքներ, ուսուցումներ և մարգարեություններ, որոնք ի սկզբանե երգով և նվագածությամբ են ասվել: Երբ Դավիթ թագավորը սաղմոսներ էր նվագում քնարով, նրա հնչյուններից փարատվում էր հրեաների առաջին արքայի՝ Սավուղի մելամաղձությունը: Քրիստոսի երկրային
26/06/2016
Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցի վերջին հանգրվանը Խոր Վիրապի պատմական վանքն էր: Հունիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Հռոմի Սրբազան Քահանայապետը պատվիրակությունների ուղեկցությամբ այցելեցին Խոր Վիրապ, ուր նրանց դիմավորեցին Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Հայ Եկեղեցու եպիսկոպոսներ և Վանորեից տեսչության ներքո սպասավորող