4 Նոյեմբեր, Բշ
5 Քննեցէ՛ք դուք ձեզ՝ տեսնելու, թէ նոյն հաւատի մէ՞ջ էք. փորձեցէ՛ք դուք ձեզ. չգիտէ՞ք, որ Քրիստոս Յիսուս ձեր մէջ է, այլապէս կլինէիք անպիտան: 6 Բայց յոյս ունեմ, թէ կիմանաք, որ մենք անպիտան չենք: 7 Եւ աղաչում ենք Աստծուն, որ չարը ձեզ բան չանի. ոչ՝ որպէսզի մենք ընտիր երեւանք, այլ որպէսզի դուք բարին գործէք, հոգ չէ, թէ մենք անպիտան թուանք. 8 քանի որ չենք կարող հակառակուել ճշմարտութեանը, այլ պաշտպան ենք ճշմարտութեան: 9 Ուրախ ենք, երբ մենք տկար ենք, եւ դուք զօրաւոր էք: Նոյն բանի համար էլ աղօթում ենք, որ դուք հաստատուն լինէք: 10 Ուստի հեռուից գրում եմ այս բանը, որ երբ գամ, խստութեամբ չվարուեմ Տիրոջ ինձ տուած իշխանութեամբ, որ շինելու համար է եւ ոչ՝ քանդելու: 11 Եւ վերջապէս, եղբայրնե՛ր, ո՛ղջ եղէք, հաստատո՛ւն մնացէք, մխիթարուեցէ՛ք, միաբա՛ն եղէք, խաղաղութի՛ւն արէք. եւ խաղաղութեան ու սիրոյ Աստուածը թող լինի ձեզ հետ: 12 Ողջո՛յն տուէք միմեանց սուրբ համբոյրով. բոլոր սրբերը ողջունում են ձեզ: 13 Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը, Աստծոյ սէրը եւ Սուրբ Հոգու հաղորդութիւնը ձեզ հետ լինեն: Ամէն: