Գրքեր
Սաղմոս ՃԽԲ
10/08/2020
Սաղմոս Դավթի, այն ժամանակ, երբ նրան հալածում էր իր որդի Աբիսողոմը: 1. Տէ՛ր, լուր աղօթից իմոց, ունկն դիր, Տէ՛ր խնդրուածոց իմոց ճշմարտութեամբ քով: Տե՛ր, լսի՛ր աղոթքն իմ, քո ճշմարտությամբ ականջ դի՛ր իմ խնդրանքին: Այս վերնագիրը թեև սկզբում չկար, սակայն հարմար է սաղմոսի բովանդակությանը, որ թեև Դավիթը մեղանչեց, այնուհանդերձ Աբիսողոմի համար մեծ անօրինություն էր հայրահալած լինելը: Նաև Բաբելոնում գտնվող գերուն է վերաբերում: Եվ յուրաքանչյուր .....
«Հացի բազմացումը» տեսարանի պատկերագրական դրսևորումը
08/08/2020
Հացի բազմացման հրաշքի մասին պատմում են չորս ավետարանիչները (Մատթ. 14:15-21; Մարկ. 6:31-44; Ղուկ. 9:10-17; Հովհ. 6:1-15): Այս թեման իր գեղարվեստական արտացոլումն է գտել Մատենադարանի № 7651 ձեռագրում, ուր ներկայացված է «Հացի բազմացման» չորս տեսարան, որոնք բխում են գրեթե նույն պատկերագրությունից, թեև փոխվում են սյուժետային գծի փուլերը և պերսոնաժների թիվը: Առաջին նկարում (Սարգիս Պիծակ) գործողությունը ծավալվում է ձախից աջ. Քրիստոսը օրհնում է հացը, տալիս .....
Քարոզչություն
07/08/2020
Սրբերը հալածանքների ժամանակ հրապարակավ հայտարարում էին իրենց քրիստոնյա լինելը: Մինչդեռ այսօրվա խաղաղ իրավիճակում մենք հաճախ լռում ենք Քրիստոսին մեր պատկանելության մասին: Քրիստոս առաքյալներին պատվիրան տվեց քարոզելու Երկնքի Արքայությունը. «Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթ. 28.19-20): Եվ Պողոս առաքյալն էլ .....
Սրբին մեծարելը նրան ընդօրինակելն է
06/08/2020
- Հա՛յր, ինչ-որ տեղ կարդացել եմ, որ սրբերն իրենց հիշատակության օրը պարգևներ են բաժանում իրենց դիմող մարդկանց: Այդպե՞ս է: - Այո, հոգևոր քաղցրավենիք են հյուրասիրում: Եթե մեր կյանքով սրբերին ուրախություն ենք պատճառում, ապա նրանք մեզ հոգևոր քաղցրավենիք են հյուրասիրում: - Իսկ ինչպե՞ս որևէ սրբի սիրեմ, հա՛յր: - Սրբերից որի՞ն ես ուզում սիրել: - Սուրբ նախածնողներ Հովակիմին ու Աննային: - Աղոթիր նրանց ինձ համար, որպեսզի օգնեն ինձ, իսկ ես կաղոթեմ, .....
Սաղմոս ՃԽԱ
04/08/2020
1. Դավթի իմաստությունը. աղոթք, երբ նա քարայրում էր: 2. Ձայնիւ իմով ես առ Տէր կարդացի, ձայնիւ իմով զՏէր աղաչեցի: Իմ ձայնով ես Տիրոջը կանչեցի, իմ ձայնով Տիրոջն աղաղակեցի: Դավիթը փակվելով քարայրի ներսում և իմանալով, որ Սավուղը քարայրի դռան մոտ է, այնուհանդերձ փրկության հույս ունենալով՝ [Տիրոջն] էր կանչում և երկու անգամ կրկնելով՝ ցույց էր տալիս Աստծու հանդեպ ունեցած իր սերն ու վշտերի մեջ ժուժկալությունը, այլ ոչ թե համարձակորեն էր կանչում: .....
Իրական երջանկության և հարստության աղբյուրը
03/08/2020
Տերը, բախելով յուրաքանչյուրի սիրտը, առատորեն Իր խոսքն է սերմանում: Ամենատես Աստված սերմանում է ու սպասում ցանկալի պտուղների, թե երբ մարդն իր կամքով ընդառաջ կգնա Իր խոսքին, նրանով կապրի ու կհարստանա: Իսկ կենսատու սերմերն աճում ու պտղաբերում են միայն այն սրտերում, ովքեր Աստծո խոսքին ունկնդիր լինելուց զատ, թույլ են տալիս, որ այն արմատավորվի, աճի, այսինքն՝ կյանքի վերածվի՝ պտղաբերելով մեկի դիմաց երեսուն, վաթսուն և հարյուր: Աստվածահաճո պտուղներով .....
«Երեք մանկունքը բաբելոնյան հնոցում» սյուժեի պատկերագրական համակարգը
01/08/2020
Հինկտակարանյան «Երեք մանկունքը բաբելոնյան հնոցում» սյուժեի թեման սերտորեն առնչվում է Դանիելի թեմայի հետ: Վաղ քրիստոնեական արվեստում նման թեմաները հանդես են գալիս ինքնուրույն և հայտնի են «Երեք մանկունքը» ներկայացնող բազմաթիվ պատկերաքանդակներ: Աստվածաշնչի զրույցի համաձայն՝ Բաբելոն եկած չորս երիտասարդներից Դանիելը դարձավ թագավորի մերձավորներից մեկը, իսկ մյուս երեքին, իրենց Աստծուն հավատարիմ մնալու համար, նույն թագավորի .....
Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը նախանձների մասին
31/07/2020
Բարի է Աստված և բարի արժանիքների պարգևողը, իսկ բանսարկուն չար է և ամեն չար բանի արարիչը: Ու ինչպես որ բարուն պատշաճում է աննախանձությունը, այդպես էլ բանսարկուին բնորոշ է նախանձը: Հեռո՛ւ մնանք, եղբայրներ, նախանձի ախտից, հակառակորդի չար գործերին մասնակից չլինե՛նք, որպեսզի նրա հետ էլ ատյանում դատապարտության չարժանանանք: Քանի որ եթե հպարտացողը «սատանային վիճակված դատապարտության մեջ է ընկնելու (Ա Տիմ. Գ 6), ուրեմն նախանձողն ինչպե՞ս կարող .....
Պահապան հրեշտակը պահպանում է մեզ
30/07/2020
- Հա՛յր, պահապան հրեշտակը մեզ միշտ օգնո՞ւմ է: - Մեզնից է կախված, թե ինչպիսի օգնություն կստանանք նրանից: Եթե ջանանք ամուր հիմքերի վրա կանգնել, այնժամ հրեշտակն էլ կջանա և կարող է մեզ վտանգից ազատել: Եթե անենք այն, ինչ պարտավոր ենք անել, այնժամ պահապան հրեշտակն էլ կանի այն, ինչ պարտավոր է: Բազմաթիվ հրաշքներ են տեղի ունեցել հրեշտակների օգնությամբ: Պատահել է, որ երիտասարդները զերծ են մնացել մեղք գործելուց և այլն: Ինչպիսի՜ զորությամբ է օժտված .....
Սաղմոս ՃԽ
27/07/2020
Նույն միտքն ու խորհուրդն ունի նաև այս սաղմոսը, որի մասին նախապես ասվեց, սակայն պետք է նաև ասել, որ շատերը մանկությունից մինչև ավագության հասնելը երգում են, բայց իմաստը չեն ցանկանում ընկալել: Ուստի եթե մեկը ծարավի և մաքուր ջրի հանդիպի, մի՞թե չի կամենա հագեցնել ցանկությունը, կամ մտնելով ծաղկաստանի մեջ՝ չի՞ ցանկանա վայելել մրգերը կամ բույրը: Իսկ մենք ինչպե՞ս կարող ենք զերծ մնալ մեղադրանքից, եթե ծածկված գանձի մոտ գտնվելով, կամ ոսկով լի քսակի .....
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․