6 Դեկտեմբեր, Շբ
06/12/2022
- Չի՛ կարելի հուսահատվել,- հորդորում էր հայր Պորֆիրիոսը։- Քանի որ վշտի մեջ հուսահատվածը կորցնում է կամքն ու ուժը։ Իսկ նա, ով հույս ունի, շարժվում է առաջ, որովհետև զգում է իր աղքատությունն ու ջանում է հարստանալ։ Ի՞նչ է անում աղքատը։ Եթե նա խելամիտ է, ապա պետք է հարստանալու միջոց փնտրի։ Թեև ես ինձ շատ տկար եմ զգում, հասկանում եմ, որ չեմ հասել այնքան բաղձալիին, միևնույն է, չեմ հուսահատվում։ Ինձ մխիթարում է այն, որ, ինչպես ձեզ ասացի, թևաթափ չեմ
05/12/2022
«Մենք Աստծու զարմից ենք» (հմմտ. Գործք 17։28)։ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մեր միտքն ինքնին հակվում է հարցնելու, որ եթե Հիսուս մարդացած Աստված է, ուրեմն ինչպիսի՞ն է մարդու ծագումը: Այս հարցմանը կցանկանայի պատասխանել 19-րդ դարի մեծանուն բանաստեղծի խոսքերով. «Անկում ապրած Աստված է մարդը, Որին միշտ հիշում է երկինքը»: Այդպիսով հետևած պիտի լինեի նաև Պողոս առաքյալին, որն Արիսպագոսի առջև աթենացիների հետ խոսելիս մեջբերում է հույն բանաստեղծ
03/12/2022
Իմաստո՛ւն դարձրու ինձ, որ քննեմ Քո օրենքը և ամբողջ սրտովս պահպանեմ այն (Սաղմ. ՃԺԸ 34)։ Եվ արդ, պատվենք Սուրբ Գիրքն ընթերցանությամբ, որը պատճառն է մեր բոլոր բարելավությունների. սիրով փափագենք Սուրբ Գրքի ուսումնասիրությունը և ընթերցելիս հոգանք երկու բանի մասին. նախ` որ հասկանանք ընթերցվածը, և երկրորդ` որ մտքում անմոռաց
02/12/2022
Արդի բժշկության զարգացումը լայն հնարավորություններ է ընձեռել հիվանդների բուժման գործում, և շատ հիվանդություններ, որոնք նախկինում անբուժելի էին, ներկայումս կարող են կարճ ժամանակում բուժվել զարգացած բժշկական տեխնոլոգիաների և բժիշկների մասնագիտական մեծ կարողությունների շնորհիվ: Այդ հիվանդությունների բուժման լուծումներից մեկն օրգանների փոխպատվաստումն է: Ինչպիսի՞ն է Հայ Առաքելական Եկեղեցու տեսակետը օրգանների փոխպատվաստման վերաբերյալ: Օրգանների
01/12/2022
Երբ 2019 թ.-ին լրատվամիջոցները խոսեցին Չինաստանում հայտնաբերված Covid 19 վիրուսի մասին, և դրան հաջորդեցին պատվաստումները, տարբեր ազգերի և մասնագիտությունների մարդիկ՝ կղերական և աշխարհական, խոսեցին մոտ ապագայում տեղի ունենալիք մարդկանց չիպավորման մասին: Այսինքն՝ գալիս է այնպիսի ժամանակ, երբ մարդկանց մեջ պիտի զետեղվի միկրոչիպ (Microchip): Մարդկանց մի մասը պիտի ընդունի չիպավորումը, որովհետև սիրում են քայլել գիտության վերջին նորություններին
30/11/2022
Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իր Խաչով քանդեց մարդկանց բաժանող թշնամության պատը և որպես Հաշտարար՝ խաղաղություն պարգևեց աշխարհին: Այս մասին Պողոս առաքյալը գրել է. «Հիսուս Քրիստոսի միջոցով, դուք, որ մի ժամանակ հեռացած էիք, մերձավորներ եղաք Քրիստոսի արյամբ, որովհետև Նա է մեր խաղաղությունը, Նա, որ երկուսը մեկ դարձրեց, քանդեց իր մարմնի մեջ միջնորմը՝ թշնամությունը, և հրամաններով տրված պատվիրանների օրենքը ջնջեց, որպեսզի Իրենով երկուսին դարձնի
29/11/2022
- Դո՛ւ սիրիր բոլորին,- խորհուրդ էր տալիս հայր Պորֆիրիոսը։- Բայց միևնույն ժամանակ աղոթքն ուշադրությամբ պահպանիր սրտումդ։ Երջանիկ է այն վանականը, որը սովորել է բոլորին սիրել ծածկաբար։ Նա ուրիշներից սեր չի պահանջում, նրան չի հետաքրքրում՝ սիրում են իրեն, թե ոչ։ Դու բոլորին սիրիր, և գաղտնի պահիր աղոթքը սրտումդ, միայն հարատև աղոթքով կարող ես պահպանել այդ սերը․․․ Սերդ հղիր բոլորի վրա։ Եվ կգա ժամը, երբ արդեն չես հարկադրի քեզ սիրել։ Եվ կզգաս,
28/11/2022
«Ի՞նչ ես խռմփացնում, վե՛ր կաց, աղաչի՛ր քո Տեր Աստծուն» (Հովնան 1։6)։ Իմ այս բնաբանը Հովնան մարգարեի գրքից է: Նրա պատմությունն ամենաարտասովոր հրաշքներից մեկն է: Հավատացյալն, անշուշտ, այդ պատմության ոգուն պետք է նայի, և ոչ թե տառին, ու երբ մարդ այդ ոգու տեսանկյունից է նայում, այնտեղ մարդու սրտի և Աստծու ճանապարհների ուսումնասիրությանն է հանդիպում ու համոզվում, որ այս գիրքը սքանչելի է թե՛ իր ինքնատիպությամբ և թե՛ համառոտությամբ: Ապաշխարության