6 Դեկտեմբեր, Շբ
21/10/2022
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքային կյանքում ի թիվս երիտասարդաց և տիկնանց միությունների, արդեն մեկ տարի է, ինչ գործում է «Զորավոր արանց» միությունը: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի նախաձեռնությամբ հիմնադրված միության գործունեության առաջին քայլերից մեկը եկեղեցու սոցիալական ծրագրերին աջակցելն է: Հոկտեմբերի 21-ին «Զորավոր արանց» միության անդամները սոցիալական ծրագրի շրջանակում Տեր Գրիգորի
20/10/2022
«Որովհետև ամոթ չեմ համարում ավետարանելը, քանի որ այն Աստծու զորությունն է ի փրկություն բոլոր հավատացյալների» (Հռոմ. Ա 16)։ Աստված Սուրբ Գիրքը պարգևել է ինչպես բովանդակ մարդկությանը, այդպես էլ յուրաքանչյուր մարդու` ինձ և քեզ: Որովհետև Աստված կամենում է, որ «բոլոր մարդիկ» (հետևաբար և դու) «փրկվեն և հասնեն ճշմարտության գիտությանը» (Ա Տիմ. Բ 4): Այս է Նրա` Սուրբ Գիրքը յուրաքանչյուրին շնորհելու պատճառը. որպեսզի կարդալով կամ լսելով
19/10/2022
- Հա՛յր, նորընծա վանականներին ուղղված Ձեր նամակում գրում եք. «Չնայած ճշմարիտ վանականները հասկանում են, որ այն, ինչ ստանում են այս կյանքում, դրախտային ուրախության մի մասն է միայն և դրախտում այն շատ ավելին է լինելու, սակայն իրենց մերձավորի հանդեպ տածած մեծ սիրուց ցանկանում են դեռ ապրել երկրի վրա՝ աղոթքով մարդկանց օգնելու համար, որպեսզի Աստված միջամտի աշխարհի գործերին ու աշխարհն օգնություն ստանա»: - Կարդա. «Վանականներն ուզում
18/10/2022
- Ասա տեսնեմ՝ դրախտն ի՞նչ է,- հարցնում էր հայր Պորֆիրիոսը։- Քրիստոսն է։ Երբ սիրում ես Քրիստոսին, այդժամ, չնայած սեփական մեղավորության ու տկարություններիդ զգացումին, դու վստահություն ունես, որ հաղթահարել ես մահը, որովհետև Քրիստոսի սիրո միության մեջ ես գտնվում։ Աստված արժանացնի մեզ տեսնելու Տիրոջ երեսը և՛ այստեղ՝ երկրի վրա, և՛ այնտեղ, ուր գնալու ենք։ Տերը երբեք ու ոչ մի տեղ չի թողնում մեզ։ Այն պահից, երբ Նա եկավ աշխարհ ու Սուրբ Կույսից ծնվելով՝
17/10/2022
«Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդությամբ, թող սիրտդ քեզ զվարճացնի քո երիտասարդ օրերին: Գնա՛ քո սրտի անբիծ ճանապարհով և քո աչքերի տենչանքով, բայց և իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստված պիտի քեզ դատաստանի ենթարկի» (Ժող. 11։9)։ «Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով, դարձյալ եմ ասում՝ ուրա՛խ եղեք» (Փիլիպ. 4։4)։ Մեր մարմնի առողջությունը կամ մեր հոգևոր առաքինությունները, մեր մտքի ուշիմությունն ու, վերջապես, կյանքի երջանկությունը հնարավոր
15/10/2022
Եկեղեցական կյանքի անբաժանելի մասն է ուխտագնացությունը, որ ընթացք է դեպի Աստված: Աղոթքի այս ուղին հավատքի մեջ աճելու և կատարելագործվելու միջոցներից մեկն է, որ թույլ է տալիս ուխտավորին ոչ միայն սրբավայրեր այցելել, այլև տեսնել սեփական թերությունները, տկարությունները, ինչպես նաև Աստծու զորությունը, աջակցությունն ու օրհնությունը: Հանուն Աստծու հետ միավորման և հոգու զորացման՝ ուխտավորն ուխտի ճանապարհին համբերում է որոշակի դժվարությունների,
14/10/2022
Արարիչ Աստված ողջ աշխարհին շնորհել է Իր կենսատու Խոսքը, որին հաղորդ ենք դառնում՝ Սուրբ Գիրքն ընթերցելով: Բոլոր ժամանակաշրջաններում եղել են մարդիկ, որ կասկածի են ենթարկել Աստվածաշնչի գրքերի աստվածային ծագումը: Մարգարեները մարգարեացել են, առաքյալները՝ քարոզել, միևնույն ժամանակ նրանք խոսել ու գրել են ոչ թե մարդկային իմաստությունից, այլ Սուրբ Հոգուց ներշնչված: Այն, որ Աստված է գործել նրանց մեջ, խոսել նրանց շուրթերով, լուսավորել Սուրբ Հոգով,
13/10/2022
- Ուրախությունը մեր կրոնն է։ Պետք է ձգտենք դրան։ Քրիստոսն է դրախտը, զավակներս։ Դրախտն ի՞նչ է,- հարցնում էր հայր Պորֆիրիոսը։- Քրիստոսն է։ Դրախտը սկսվում է այստեղից։ Լրիվ նույն բանն է՝ ով այստեղ՝ երկրի վրա, ապրում է Քրիստոսով, նա ապրում է դրախտում։ Հենց այդպես է, ինչպես ասում եմ ձեզ։ Հավատացե՛ք, դա է ճշմարտությունը։ Մեր գործն այն է, որ ջանանք միջոց գտնել Քրիստոսի լույսի մեջ մուտք գործելու համար։ Այդ միջոցն ամենևին էլ ամեն ինչ տառի ոգով կատարելը