24/10/2025
Աստուած չ՚անտեսեր մարդկային մեր կարողութիւնները, բայց եթէ տեսնէ որ մեր կարողութիւններուն նկատմամբ մեր ունեցած վստահութիւնը մեզ յանձնապաստանութեան եւ ամբարհաւաճութեան կ՚առաջնորդէ, այդ պարագային, նկատի չ՚առներ ո՛չ մեզ եւ ո՛չ ալ մեր կարողութիւնները, այլ կը սկսի փնտռել համեստ կարողութիւններով օժտուած, եւ սակայն, պատրաստակամութեան ոգիով տոգորուած մարդիկ։ Թէեւ Աստուածաշունչը կը հաստատէ որ Մովսէս մարգարէն ճարտարախօս մէկը չէր, այլ ծանրախօս
23/10/2025
Լեզվի մեղքերի մեջ իր վտանգավորությամբ առանձնանում է զրպարտության մեղքը, որը նախանձի, հիշաչարության և ատելության ամենասարսափելի արտահայտությունն է: Նշյալ մեղքերի ցանցում գտնվողի համար այն արդարացման մի միջոց է: Չարը բազմիցս է գործածում այս զենքը՝ տեղյակ լինելով նրա հարվածի ուժգնությանը: «Մեղայ Աստուծոյ» գրքում կարդում ենք, որ չարախոսությունը կամ, ինչպես գրաբար բնագրում, բանսարկությունը սատանային բնորոշ մեղքերից է, որովհետև նրան
22/10/2025
Օրէնքի ուսուցիչներն ու Փարիսեցիները քննադատեցին Յիսուսի աշակերտները որոնք կը ճաշէին առանց իրենց ձեռքերը լուալու (Մտ 15.2)։ Անոնք նման արարք կը նկատէին իրենց նախնիքներուն կողմէ հաստատուած աւանդութեանց խախտում։ Անոնք այնպէ՛ս կուրցած էին իրենց հայրերուն կողմէ հաստատուած աւանդութիւններով, որ չէին կրնար Քրիստոսի անձին մէջ տեսնել տաղտկալից աւանդապահութեան ստրկութենէն զիրենք ազատագրել ուզող Փրկիչին ներկայութիւնը։ Անոնք յանդգնած էին
21/10/2025
Ո՞րն է խաչի խորհուրդը: Հռոմեական կայսրության մեջ խաչը գործածվում էր անարգ հանցագործների, ստրուկների մահապատիժն իրականացնելու համար: Քրիստոս խաչի մահն ընտրեց` ցույց տալու, որ Աստծո կողմից սիրված և կանչված են անգամ ամենահետին համարվողները: Աղանդավորներից Եհովայի վկաները սխալ են համարում խաչի մասին տեղեկություններն ու Քրիստոսի մահը խաչի վրա` մոլորեցնելով, թե հունարեն «ստավրոս-σταυρός» բառը, որը Սուրբ Գրքում գործածվում
20/10/2025
Հոկտեմբերի 19-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում «Զորավոր» երիտասարդաց միության կողմից կազմակերպվել էր «Սուրբ Պատարագը» խորագրով ինտելեկտուալ խաղ, որին միության հրավերով իր մասնակցությունն էր բերել Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միությունը: Ինտելեկտուալ խաղը, «Զորավոր» երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, սկսվեց «Տերունական աղոթք»-ով, ապա
18/10/2025
«Ահաւասիկ Աստուծոյ գառնուկը, որ աշխարհի մեղքը կը վերցնէ» (Յհ 1.29)։ Կենդանիներու աշխարհին մէջ ամենէն անվնաս կենդանին գառնուկն է, իսկ թռչողներուն մէջ՝ աղաւնին։ Զուր տեղ չէ որ Աստուծոյ Որդին գառնուկի կը նմանցուի, իսկ Աստուծոյ Սուրբ Հոգին աղաւնիի նմանութեամբ հանդէս կու գայ։ Անոնց համար կը գործածուի բոլորովին անվնաս եւ ամբողջովին խաղաղարար կենդանիներու անուններ, ցոյց տալու համար որ Աստուած երբեք վնաս չի հասցներ մարդուն։ Աստուած խաղաղարար
17/10/2025
Ապաշխարող և մեղքի դեմ պայքարող անձը նորոգում է մեղքից վնասված իր հոգին՝ ընտրելով աստվածնմանության ուղին: Ավետարանն ու առաքելական նամակները բազմիցս կոչում են մարդուն աստվածնմանության. «Նմանվեցե՛ք Աստծուն, որպես Նրա սիրելի որդիներ» (Եփեսացիներ 5:1): Պողոս առաքյալի խոսքի համաձայն՝ մի անգամ որ Քրիստոսին միանալով մկրտվեցիք, այսուհետև Քրիստոսն է, որ ապրում է ձեր մեջ (Գաղատացիներ 3:27), ուստի «ով ասում է, թե ինքը միացած է մնում Քրիստոսին,
16/10/2025
Աւանդութեան համաձայն, Քրիստոսի համբարձումէն ետք, Աստուածամայրը ապրեցաւ շուրջ 15 տարի Երուսաղէմի մէջ հաւատացեալներուն հետ, անոնց հետ միասին մասնակցելով տաճարական պաշտամունքներուն եւ աղօթական հաւաքոյթներուն։ 15 տարիներու աւարտին ան խաղաղութեամբ ննջեց։ Բոլոր առաքեալները մէկտեղուեցան եւ ամենայն երկիւղածութեամբ, աղօթքներով, օրհներգութիւններով, սաղմոսներով, Սուրբ Կոյսին մարմինը զետեղեցին Երուսաղէմի մէջ՝ ժայռափոր գերեզմանի մը ներսիդին։