05/08/2025
Փրկութիւնը Աստուծոյ շնորհքին եւ անոր պարգեւած հաւատքին արդիւնքն է, իսկ վարձատրութիւնը՝ հաւատքին արտայայտութիւնը եղող մեր գործերուն արդիւնքը։ Պօղոս առաքեալ կըսէ. «Աստուծոյ շնորհքովը փրկուեցաք, քանի հաւատացիք։ Փրկութիւնը ձեր արժանիքը չէ, այլ՝ Աստուծոյ պարգեւն է։ Ձեր գործերով շահուած չէ անիկա, որպէսզի ոեւէ մէկը չպարծենայ» (Եփ. 2.8-9)։ Իսկ վարձատրութեան վերաբերեալ ան կըսէ. «Աստուած իւրաքանչիւրին պիտի հատուցանէ՝ անոր գործերուն
04/08/2025
Քրիստոսահիմն եկեղեցին լոկ կառույց չէ, այլ Քրիստոսի Մարմինն է (Եփես. 1:22), հոգևոր օրգանիզմ է, որի անդամները միայն հնարավորություն ունեն հաղորդակից լինելու եկեղեցական կյանքին, որի անդամներից է կազմվում հոգևոր ընտանիքը: Այս ընտանիքում չի գործում ես-ը, այլ մենք-ը, քանի որ նրանում կյանքը կխարխլվի, եթե յուրաքանչյուր ոք ապրի ինքն իրենով: Այս ընտանիքն ամրանում ու զորանում է միասնական և միմյանց համար կատարված աղոթքներով, միմյանց հետ հաղորդակցությամբ,
02/08/2025
Հնուց ի վեր հայոց մեջ կարևորվել է կրթությունը: Մինչև 5-րդ դարում հայոց գրերերի գյուտը մեր նախնիներն օգտագործել են հունարեն, ասորերեն գրերը, ազնվականներն իրենց կրթությունն ստացել են նաև օտար երկրների նշանավոր ուսումնական հաստատություններում: Ինչպիսի՞ն է եղել կրթության դերն ու նշանակությունն անցյալում: Կրթության և դրա նպատակի մասին պատկերացումները փոփոխվել են տարբեր ժամանակներում: Հնում` հատկապես նախքան քրիստոնեությունը, հասարակ ժողովուրդը
01/08/2025
Մաս 2-րդ Փրկութեան հրաւէրը ուղղուած է բոլորին «Եթէ մէկը…»: «Մէկը» բառը ցոյց կու տայ, որ իւրաքանչիւր մարդ արժէք է Քրիստոսի համար։ Աստուած հետաքրքրուած է ամէն մէկ մարդու փրկութեամբ։ Քրիստոս ի՛նքն իսկ յայտարարեց որ եթէ իր հարիւր ոչխարներէն միայն մէկը կորսնցնէ, կը ձգէ իննսունինը ոչխարները արօտավայրին մէջ եւ կերթայ կորսուածին ետեւէն, մինչեւ որ գտնէ զայն (Ղկ․ 15.4)։ Քրիստոնեայ մարդը ո՛չ ոք պէտք է անտեսէ։ Քրիստոսի նման քրիստոնեայ
31/07/2025
Եսային Ամոս մարգարեի որդին էր: Նա Աստվածաշնչյան մեծ չորս մարգարեներից առաջինն է: Այս մարգարեներն այսպես են կոչվում ծավալով ավելի մեծ գրքեր ունենալու պատճառով, քան մնացած տասներկուսը: Եսային ապրել է Քրիստոսից առաջ ութերորդ դարում, ծնվել և գրեթե ամբողջ կյանքն անցկացրել է Երուսաղեմում: Ամուսնացած էր և ըստ իր իսկ վկայությամբ, ուներ մարգարեուհի կին և զավակներ: Սուրբ Եսայու մարգարեական գործունեությունը սկսվում է Երուսաղեմի Ոզիա թագավորի մեռնելու
30/07/2025
Մաս 1-ին «Ահա ես դրան առջեւ եմ ու կը բաղխեմ: Եթէ մէկը իմ ձայնս լսէ եւ դուռը բանայ՝ ներս պիտի մտնեմ եւ անոր հետ պիտի ընթրեմ, ան ալ՝ ինծի հետ» (Յյտ․ 3.20): Սիրելի՛ ընթերցող, քեզմով հետաքրքրուող եւ քեզ անհունօրէն սիրող Փրկիչիդ հրաւէրն է քեզի ուղղուած՝ բանալ սիրտիդ դուռը իր առջեւ։ Երկինքին Իշխանն է կանգնած երկրաւորէն իշխուածիդ սիրտին դրան առջեւ։ Թագաւորդ է որ իր քաւչարար ձեռքը կերկարէ ապստամբ հոգիիդ։ Մարդկութեան Ճամբան է որ ճամբայ կորոնէ
29/07/2025
Հարստության հանդեպ մոլուցքը խանգարում է մարդուն քայլելու դեպի Աստված տանող ճանապարհով: Իր խրատներում և առակներում Հիսուս Քրիստոս բազմիցս զգուշացնում է մարդկանց հեռու մնալ երկրային հարստության հանդեպ կապվածությունից և այդ մասին ուղղակիորեն ասում է. «Ձեզ համար հարստություն մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգը փչացնում են, կամ գողերը, ձեր պատը քանդելով, ներս են մտնում և գողանում այն: Այլ ձեր հարստությունը երկնքո՛ւմ դիզեցեք, որտեղ
28/07/2025
Եթէ երբեք սիրտիդ մէջ կը զգաս դատարկութիւն մը եւ կուզես լեցնել զանիկա, եկո՛ւր Աստուծոյ, որ օր մը յայտարարեց. «Միթէ երկինքն ու երկիրը լեցնողը ես չե՞մ» (Եր․ 23.24)։ Երկինքն ու երկիրը լեցնողը քե՛զ ալ կրնայ լեցնել։ Աստուած պիտի չպարպուի եթէ քեզ լեցնէ։ Աստուած պիտի չաղքատանայ եթէ քեզի տայ։ Բա՛ց ձեռքերդ Աստուծոյ առջեւ եւ Աստուած զանոնք առատութեամբ պիտի լեցնէ (Յոբ 12.6)։ Բա՛ց բերանդ Աստուծոյ առջեւ եւ Աստուած զանիկա ամբողջութեամբ պիտի լեցնէ (Սղ․