13 Ապրիլ, Բշ, Հինանց Թ օր
08/12/2017
Սուրբ Գիրքը և հայրաբանությունը բազմիցս հորդորում են ապրել և գործել ներկայում՝ փառաբանելով Պարգևատուին օրվա պարգևների համար: Պարգևատուի կողմից մարդուն շնորհված օրվա հերթական պարգևներից է բարին գործելու հնարավորությունը, որը ջանում է բաց չթողնել Տիրոջ խոսքին հետամուտ անձը: «Մի՛ հապաղիր կարոտյալին բարություն անել, երբ քո ձեռքը կարող է օգնել նրան: Չասես թե՝«Գնա՛, կգաս, վաղը կտամ», մինչդեռ կարող ես բարություն անել, քանի որ չգիտես,
07/12/2017
Դեկտեմբերի 7-ին, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակում, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը մասնակցեց «Հոգևոր կայքէջերում պատկերների միջոցով քարոզչության առանձնահատկությունները» թեմայի շուրջ բանախոսությանը, որը վարեց աստվածաբան Շահանե Հարությունյանը: Հանդիպումը կազմակերպել էր «Զորավոր» երիտասարդաց միությունը և «Դիալոգ» ՀԿ-ն: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սպասավոր Վաչագան
07/12/2017
Դեկտեմբերի 7-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ղազարյան Արաքսյային (35 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի ընտանիքը: Արաքսյան իր երկու որդիների՝ Ռաֆայելի (13 տ.) և Մհերի (9 տ.) հետ վարձակալությամբ բնակվում է Արմավիր քաղաքի Սիլիկյան 23/5 հասցեում: Ամուսնալուծվելուց հետո վեց
07/12/2017
Քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո «Օրանտին» հիմնականում փոխարինեց «Աստվածամայրը Մանկան հետ» (Օդիգիտրիա) պատկերը: Աստվածամայր «Օդիգիտրիայի» հայտնի կերպարը առաջիններից մեկը հանդիպում է մեր IV-VI դդ. կոթողներում: Ըստ էության՝ դա առանձնացվել է «Մոգերի երկրպագության» տեսարանից և ստացել ինքնուրույն սրբապատկերի կարգավիճակ: Հիսուսի, նաև Տիրամայրը Մանկան հետ կերպարը՝ սկսած 7-րդ դարից, կենտրոնական տեղ է գրավել
06/12/2017
Մարդուն շնորհված աստվածային մեծագուն պարգևներից է ազատությունը, և մարդն ազատ է ապրելու այնպես, ինչպես կցանկանա: «Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկությունները կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատ. 5:13): Աստվածապարգև ազատությունն աստվածահաճո կերպով գործածելու լավագույն ուղին, ըստ Պողոս առաքյալի, սիրո ուղին է: Ս. Հովհան Ոսկեբերանը նշում է, որ մերձավորին անկեղծ
05/12/2017
Քրիստոսահիմն եկեղեցին երկրի վրա շարունակողն է այն փրկարար առաքելության, որին կոչվեց ի Քրիստոս: Եկեղեցին իր ծառայական կերպի մեջ ապրում է և գործում՝ սնելով և նպաստելով իր զավակների հոգևոր աճին: Սիրո ծառայության ոգին ուներ մի վանական, ով աղոթում էր Աստծուն՝ խնդրելով. «Տեր իմ Աստված, օգնի՛ր ինձ ոչ թե մխիթարություն փնտրելու, այլ մխիթարելու մեջ, ոչ թե սեր փնտրելու, այլ սիրելու մեջ, քանի որ տալով է, որ ստանում ենք, ներելով է, որ ներվում ենք
05/12/2017
Աշխարհի առաջին քրիստոնյա թագավոր Սուրբ Աբգարը՝ որդին էր պարթև Արշակունի Արշամի: Նա թագավորել է Օսրոյենե կոչվող երկրամասում, որի մայրաքաղաքը Եդեսիան էր (այժմ՝ Ուրֆա), ուր հավասարաչափ թվով ապրում էին հայեր և ասորիներ: Եփրատ և Տիգրիս գետերի միջև ընկած այս երկրամասը Տիգրան Մեծը կցել է Հայաստանին և իր նոր մայրաքաղաքը՝ Տիգրանակերտը, կառուցել հենց այս վայրում: Աբգար թագավորը ժամանակակիցն է եղել Հիսուս Քրիստոսի: Նրա թագավորության առաջին տարում
04/12/2017
Աստվածաշունչ մատյանը կոչում է մարդուն աստվածնմանության՝ նմանվեցե՛ք Աստծուն, որպես Նրա սիրելի որդիներ, և շարժվեցե՛ք սիրով (Եփես. 5:1): Քրիստոնյայի համար գերնպատակ է աստվածնմանության ուղով ընթանալը, Քրիստոսով զգեստավորվելը, ինչը, ըստ Պողոս առաքյալի, սկիզբ է առնում վերստին ծննդյամբ. «Մի անգամ որ Քրիստոսին միանալով մկրտվեցիք, այսուհետև Քրիստոսն է, որ ապրում է ձեր մեջ» (Գաղատ. 3:27): Որքան քրիստոնյան ձգտում է նմանվել իր Նախապատկերին, այնքան