18/12/2023
Զանգի գյուտն արվել է 4-րդ դարում Իտալիայի Կամպանիա մարզի Նոլա քաղաքում: Այդ պատճառով էլ եվրոպական մի շարք լեզուներում զանգը կոչվել է Կամպանիա, իսկ լատիներեն` նոլա: Հայաստանում առաջին անգամ սուրբ Հովհան Մանդակունի (V դ.) իմաստասեր հայրապետն է հիշատակում զանգի մասին, որը, սակայն, ձեռքի զանգակ էր, ավելի ճիշտ` բոժոժ: Այն սովորական զանգակից տարբերվում է նրանով, որ ներքևի շրթունքներն իրար են հպված: Բոժոժները սովորաբար կաղնու մեծություն ունեն, որոնք
16/12/2023
Եթե մարդիկ գոնե հոգևորականի մոտ գնային ու մեղքերը խոստովանեին, ապա դիվական ազդեցությունը կանհետանար, և նրանք կկարողանային կրկին մտածել: Քանի որ այժմ դիվական ներգործության պատճառով նրանք ի վիճակի չեն գլխով մտածելու: Ապաշխարությունը, մեղքերի խոստովանությունը սատանային զրկում է մարդու նկատմամբ ունեցած իրավունքներից: Վերջերս* մի կախարդ էր եկել Սուրբ լեռ: Մոգության ինչ-որ ցցերով ու ցանցերով դեպի իմ խուց տանող ճանապարհը փակել էր:
15/12/2023
Մարդուն տրված է կյանք, սակայն երբեմն Աստծու տված այդ պարգևից մարդը հրաժարվում է ինքնակամ: «Ինչո՞ւ» հարցի պատասխանը բազմաշերտ է, կախված բազմաթիվ գործոններից: Ինքնասպանությունը դիտարկվում է որպես մեղսունակ վիճակում սեփական կյանքի ընդհատում։ «Ինքնասպանություն» անվանումը մենք օգտագործում ենք մահվան բոլոր այն դեպքերի համար, որը հանդիսանում է ուղղակի կամ անուղղակի հետևանքը զոհի կողմից պոզիտիվ կամ նեգատիվ գործողության արդյունքի,
14/12/2023
- Հա՛յր, սուրբ Կրյուեղ Երուսաղեմացին ինչո՞ւ է ասում, թե վերջին ժամանակների մարտիրոսներն «ավելի երանելի են» լինելու*: - Որովհետև առաջ (հոգու) դյուցազուններ շատ կային: Իսկ մեր դարաշրջանում պակասում են կենդանի օրինակները․ ես ընդհանրապես Եկեղեցու ու վանականության մասին եմ խոսում: Մեր օրերում ավելացել են բառերն ու գրքերը, բայց պակասել է կյանքի փորձը: Միայն հիանում ենք մեր Եկեղեցու սուրբ ճգնավորներով, չհասկանալով, թե որքան մեծ
13/12/2023
Մեր կյանքում լինում են բազմաթիվ իրադրություններ, երբ փորձում ենք հասկանալ երկնային նախախնամության դերն ու կամքը տվյալ իրավիճակում, բայց հաճախ մշուշոտ էլ մնում է, ու չենք հասկանում, թե ինչու չիրականացավ սպասվածը: Մարդու և Աստծու միջև գտնվող այդ մշուշն անէանում է, երբ անհատը ձգտում է բացահայտել ճանաչողության խորհուրդը: Եվ ամենայնի ճանաչողությունը լույսի ներքո ինքնաճանաչման ուղի է: Ինքն իրեն կատարելապես ճանաչելու անդրադարձը մարդու միտքը
12/12/2023
Ի տարբերություն դպիրների ու փարիսեցիների պատկերացրած Մեսիայի թագավորության, որ երկրային էր, Քրիստոս հռչակեց Երկնքի Արքայությունը՝ մատնանշելով նրա երկնային ծագումն ու նշանակությունը: Այն ստեղծել է Աստված և ընգրկում է երկինքն ու երկիրը՝ ամբողջ տիեզերքը: «Աստված հիմնեց Երկնքի Արքայությունը և ոչ թե մարդը, հիմնեց Աստծու և մարդու, երկնքի և երկրի միասնության համար»,- ասել է սբ. Գրիգոր Աստվածաբանը: Աշխարհի սկզբից ի վեր պատրաստված Արքայությունը
11/12/2023
Յուրաքանչյուր մարդ, հավատում է նա Աստծու գոյությանը թե ոչ, ունի երկու տեսակի կյանք՝ 1. ժամանակավոր երկրավոր կյանք, 2. հավիտենական հետերկրավոր կյանք, որովհետև՝ 1. մարդ արարածը ստեղծագործության գլուխն է, նա ստեղծվեց Աստծու պատկերով ու նմանությամբ. «Եվ Աստված ասաց. մարդ ստեղծենք ըստ մեր պատկերի և նմանության, և թող իշխեն ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի կենդանիների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա» (Ծննդ. 1:26), 2. մարդը ունի
08/12/2023
Աշխարհում այսօր շատացել է դիվահարությունը: Սատանան լրջորեն չափն անցել է, որովհետև այժմյան մարդիկ նրան բազմաթիվ իրավունքներ են տվել: Մարդիկ սարսափելի դիվական ազդեցությունների են ենթարկվում: Մի մարդ դա շատ ճիշտ բացատրեց․ «Առաջ սատանան զբաղվում էր մարդկանցով, իսկ հիմա չի զբաղվում: Նրանց իր ճանապարհի վրա է դուրս բերում ու «հաջողություն» մաղթում: Իսկ մարդիկ իրենք են այդ ճանապարհով գնում»: Սարսափելի է: Տեսեք՝ գերգեսացիների