Գրքեր
16 Հունիս, Գշ, Պահք Սբ.Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր

Կոստանդիանոս կայսրը (ծնվել է Հարավսլավիայի Նիշ քաղաքում), Հռոմեական կայսրության հանրահայտ դեմքերից է: Նա Եկեղեցին պաշտոնապես ազատել է ավելի քան 250 տարի տեւած հալածանքներից եւ 313 թվականին Միլանի հրովարտակով քրիստոնեությունը թույլատրելի կրոն հռչակել: Նրա օրոք տեղի է ունեցել Նիկիայի 325 թվականի առաջին Տիեզերական ժողովը, որը դատապարտել է Արիոսին՝ որդեգրելով «Ծնունդ» բառը ցույց տալու համար, որ Որդին Հոր հետ նույն բնությունն ունի եւ Աստված է: Կոստանդիանոսն իր օժանդակությունն է բերել Երուսաղեմի եւ Բեթղեհեմի տերունական սրբավայրերում փառահեղ տաճարների շինությանը: Կոստանդիանոսը եղել է նաև մեծ զորավար, որ մշտապես հաղթանակել է պատերազմներում: Ինչպես վկայում է ավանդությունը, Հռոմի ինքնահռչակ կայսր Մաքսենտիոսի դեմ պատերազմելիս, վճռական ճակատամարտից առաջ, Կոստանդիանոսին երեւում է խաչի նշանը: Այս նշանով էլ Կոստանդիանոսը դուրս է գալիս մարտի եւ հաղթանակում; Վախճանվել է 337 թվականին, մահվան մահճում ընդունելով քրիտոնեական մկրտությունը: Կոստանդիանոսի մայր Հեղինե թագուհին եղավ կայսեր գործակիցը նրա բարեպաշտական գործունեության մեջ: Նրան է վերագրվում Քրիստոսի խաչափայտի գյուտը 327 թվականին: Երուսաղեմում Հուդա անունով մեկը թագուհուն մատնացույց է անում այն վայրը, ուր կարող էր լինել Քրիստոսի և Նրա հետ խաչված երկու ավազակների խաչափայտերը: Ավանդույթի համաձայն, բարեպաշտ թագուհին Տիրոջ խաչափայտը գտնելու համար խաչերին հերթով մոտեցնում է մահացած երիտասարդի մի դիակ: Քրիստոսի խաչափայտի զորությունից երիտասարդը կենդանանում է: Խաչի գ•յուտից հետո Երուսաղեմի Կյուրեղ Հայրապետն այն բարձրացնում է ի տես հավատացյալների: Հեղինեն Երուսաղեմում և շրջակայքում եկեղեցիներ եւ կուսանոցներ է կառուցել տալիս, որոնց սեղանին իբրեւ աղախին ինքն էր սպասավորում: Հեղինե թագուհին մահացել է 330 թվականին՝ քրիստոնյաների սրտերում թողնելով բարի հիշատակ:

 

http://www.qahana.am

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․