13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
«Երանեալ է այր որոյ անուն Տեառն յոյս է նորա: Ոչ հայեցաւ նա ի նանրութիւն և ոչ ի մոլութիւն սուտ»:
«Երանի այն մարդուն, որի հույսը Տիրոջ անունն է, և որը ունայնությանն ու սուտ մոլորությանը ուշ չի դարձրել» (Սաղմոս 39:5):
Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.
Այսօր միասնաբար տոնում ենք Սուրբ Աստվածածնի գոտու գտնվելու հիշատակության օրը: Այդ գոտու գտնվելը ցնծություն է պարգևել ողջ քրիստոնյա աշխարհին, և նրա շնորհիվ .....
«Ուրախ լեր, բերկրեալդ, Տէր ընդ քեզ»:
«Ուրախացի՛ր, ով շնորհընկալ, Տերը քեզ հետ է» (Ղուկաս 1:28):
Սիրելի՛ հավատավոր քույրեր և եղբայրներ.
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է իր հինգ տաղավար տոներից՝ Սուրբ Աստվածածնի վերափոխումը: Աստվածածնի վերափոխումը Աստվածամոր փոխադրումն է երկինք իր Միածին Որդու առաջնորդությամբ:
Սուրբ Կույսը Հիսուս Քրիստոսի համբարձումից հետո տասներկու տարի ապրեց Սուրբ Հովհաննես առաքյալի խնամածության .....
«Որդեա՛կ, թողեալ լիցին քեզ մեղք քո... Արի, ա՛ռ զմահիճս քո՝ եւ երթ ի տուն քո»:
«Որդյա՛կ, քո մեղքերը քեզ ներված են... Վե՛ր կաց, ա՛ռ քո մահիճը և գնա՛ քո տուն» (Մարկ. 2:5, 11):
Սիրելի՛ հավատացյալներ,
Ավետարանից քիչ առաջ ընթերցված այս կենսատու խոսքերը Քրիստոսինն են, որ հոգու և մարմնի կատարյալ բժշկություն են պարգևում անդամալույծին: Աստծո պատգամախոս Մարկոս ավետարանիչը մեզ Տիրոջ կողմից մի հրաշագործ բժշկության մասին է պատմում: Երբ Հիսուս .....
«Ամէն, ամէն ասեմ ձեզ. եթէ ոչ հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի, ինքն միայն կայ, ապա թէ մեռանիցի, բազում արդիւնս առնէ»:
«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա» (Հովհաննես 12:24):
Սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր.
Առաջին մեղսագործությամբ Ադամն ու Եվան վտարվեցին դրախտից: Նրանք ճաշակեցին արգելված ծառի պտղից. «Երեկոյան նրանք լսեցին .....
«Իսկ եթէ Քրիստոս ի ձեզ է, ապա մարմին մեռեալ է վասն մեղաց և հոգին կենդանի է վասն արդարութեան»:
«Եթե Քրիստոս ձեր մեջ է, ապա մարմինը մեռած է մեղքի համար, և հոգին կենդանի է արդարության համար» (Հռոմեացիներ 8:10):
Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.
Կիրակնօրյա պատարագ է, և Աստծո Միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի զոհաբերումն է՝ հանուն մեր փրկության: Ամեն կիրակի Նա պատարագվում է աշխարհի բոլոր եկեղեցիների սուրբ սեղաններին: .....
«Եթե իմանայիք, թե ինչ է` ողորմություն եմ կամենում և ոչ` զոհ, ապա դուք անպարտներին չէիք դատապարտի» (Մատթ. ԺԲ 7):
Այս խոսքերը մեր Տեր Հիսուս Քրիստոս ուղղեց իրեն ամբաստանել ցանկացող փարիսեցիներին: Հիսուս շաբաթ օրով, երբ անցնում էր արտերի միջով, աշակերտներն սկսում են հասկ պոկել և ուտել: Քանի որ հրեական օրենքով արգելվում է շաբաթ օրը որևէ աշխատանք կատարել, փարիսեցիները անմիջապես արձագանքում են և, որ գլխավորն է, ուղղակիորեն մեղադրում Քրիստոսին .....
«Պատմեցէք ի հեթանոսս զփառս Նորա, զամենայն ժողովուրդս զսքանչելիս Նորա»:
«Հեթանոսների մեջ փա՛ռքը պատմեցեք Նրա, և բոլոր ժողովուրդների մեջ՝ սքանչելագործությունները Նրա» (Սաղմոս 95:3):
Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ.
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Եղիա մարգարեի հիշատակության օրը: Եղիա մարգարեն Սուրբ Գրքում հիշատակվում է իբրև առաքինի, խստահայաց, խստակրոն, արդարամիտ և ճշմարիտ հավատացյալ մարգարե: Եղիա մարգարեն .....
Սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր,
Մեծ ոգևորությամբ և առ Տեր երախտագիտությամբ շնորհավորում եմ ամենքիս այսօրվա շնորհառատ տոնի՝ Հոգեգալուստի կապակցությամբ:
Սուրբ Հոգու էջքը կամ գալուստը նախասահմանված էր Սուրբ Երրորդության կողմից, և հզորագույն այս իրադարձությամբ նոր էջ բացվեց մարդկության պատմության մատյանում, որ պիտի շարունակվի գրվել մինչև Տիրոջ Երկրորդ գալուստը: Սուրբ Հոգու գալստյամբ օծվեցին և հաստատվեցին Քրիստոսի եկեղեցու .....
«Ովսաննա Բարձրելոյն: Օրհնեալ որ գասդ յանուն տեառն»:
«Օվսաննա Բարձրյալին, օրհնյալ լինի Նա, որ գալիս է Տիրոջ անունով» (Մարկոս 11:9):
Սիրելի՛ հավատակից քույրեր և եղբայրներ.
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Երկրորդ Ծաղկազարդը: Եթե Առաջին Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի մուտքը երկրային Երուսաղեմ, որի ժամանակ մանուկներն օրհնում ու փառաբանում էին Աստծո Միածին Որդուն, ապա Երկրորդ Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի .....
Անգի՛ն մանուկներ,
Մեծ սիրով շնորհավորում եմ ձեզ հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Դուք ձեր ընտանիքների գլխավոր զարդն ենք, ծնողների ուրախությունն ու հարստությունը: Դուք այն պայծառ արեգակն եք, որ ցրում եք ընտանեկան երկնակամարում կուտակված ամպերն ու ջերմություն պարգևում ձեր հարազատներին: Դուք Տիրոջ պարգևած անաղարտ պարզությունն եք, որում արտացոլվում է Արարչի սուրբ պատկերն ու նմանությունը: Ուստի ականջալուր .....
«Ոչ ոք երկինք ելաւ բացի մարդու Որդիէն, որ երկինքէն իջաւ եւ որ տակաւին երկինքն է»: (Հովհ. 3:13)
Տէր Յիսուս Քրիստոս այսպէս վկայեց Իր անձին համար: Տէր Յիսուս Քրիստոս ամբողջ մարդկութեան համար մեծագոյն հանելուկ է, որովհետեւ թէեւ շատ կը նմանի մեզի, նոյն մարմինը եւ նոյն մարդկային բնութիւնը կը կրէ, բայց նաեւ շատ տարբեր է մեզմէ, որովհետեւ Աստուած է Աստուծմէ, եւ Լոյս է Լոյսէ: Ինքը յատուկ առաքելութեամբ իջաւ աշխարհ, մեզի սորուեցուց ով է մարդը, եւ ով .....
«Բարւոք է աղ. ապա թէ աղն անհամեսցի, ի՞ւ համեմեսցի: Ոչ յերկիր՝ եւ ոչ յաղբ է պիտանացու, այլ ընկենուլ զնա արտաքս. որ ունիցի ականջս լսելոյ՝ լուիցէ»:
«Աղը լավ բան է, բայց եթե աղն էլ անհամանա, ինչո՞վ այն պիտի աղվի: Ո՛չ հողի համար է պիտանի և ոչ էլ՝ պարարտանյութի, այլ՝ դուրս թափելու: Ով որ ականջ ունի լսելու, թող լսի» (Ղուկաս 14:34, 35):
Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.
Քարոզիս բնաբանը մեր Տեր և Փրկիչ Հիսուս .....
«Ոչ ոք ճրագ վառելով ծածուկ տեղ չի դնի, այլ կդնի աշտանակի վրա, որպեսզի մտնողը լույս տեսնի» (Ղուկ. 11:33)
Սիրելի՛ բարեպաշտ հավատացալներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու,
Տասնյոթ դար առաջ, մայիսյան մի գեղեցիկ առավոտ Երուսաղեմի երկնակամարը լուսավորվեց Արեգակի լույսը բազմապատիկ գերազանցող հրափայլ ցոլքով: Երուսաղեմի բնակիչները՝ քրիստոնյա թե հեթանոս, ահել թե ջահել, աղքատ թե հարուստ ականատեսը եղան տերունական սուրբ Խաչի նշանի հրաշափայլ երևմանը, .....
«Դուստր՝ հաւատք քո կեցուցին զքեզ. երթ ի խաղաղութիւն և եղիջիր ողջ ի տանջանաց քոց»:
«Դո՛ւստր, քո հավատը քեզ փրկեց, գնա՛ խաղաղությամբ և քո տանջանքներից բժշկվա՛ծ եղիր» (Մարկոս 5:34):
Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.
Այսօր Սուրբ Մովսես Տաթևացի հայրապետի մահվան հիշատակության օրն է: Մովսես Տաթևացին իր սրբակեցությամբ վաստակել է բարի անուն և բարի գործեր: Իր ջանադրությամբ նա կարողացել է բեղուն գործունեություն .....
«Արթո՛ւն եղեք, հսկեցե՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ում կուլ տա» (Ա Պետ. 5:8):
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,
Ընդամենը մի քանի շաբաթ առաջ` Տիրոջ հրաշափառ հարության տոնին խորհրդանշական կարմիրով ներկեցինք հավկիթները` ի հիշատակ փրկչական արյան, որ հեղվեց հանուն համայն մարդկության փրկության: Այսօրվա կիրակին էլ հայրերը կարմիր կամ սրբոց են անվանել` կրկին անգամ հավատացյալներին հիշեցնելու այն .....