Կիրակնօրյա Քարոզներ
Սուրբ Անանիա առաքյալի հիշատակության օրվա քարոզ
«Եւ էր Անանիա փառաց մարմնով, այլ յոյժ հեզ և հանդարտ սրտիւ, լի հոգւով Աստուծոյ, առատ ի բանս և զուարթ ի գործս» Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այսօր նշում է Տեր Հիսուս Քրիստոսի յոթանասուներկու աշակերտներից՝ Անանիայի, Մատաթիա, Փիլիպպոս առաքյալների և օրվա մյուս սրբերի հիշատակության օրը, իսկ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, սուրբ Պատարագով, տոնում է մասնավորապես Անանիա առաքյալի հիշատակը, քանի որ, .....
Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է
Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ (Առակներ 1:2): Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ ի Քրիստոս Հիսուս. Ամեն տարի՝ հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ թարգմանիչ վարդապետների՝ Մեսրոպ Մաշտոցի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու տոնը: Հինգերորդ դարում Սուրբ Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը, անչափ կարևորելով Աստծո խոսքը հասարակ ժողովրդին հասու .....
Վարագա խաչի տոնի քարոզ
Սիրելի՛ հավատացյալ համայնք, ուխտավոր եղբայրներ և քույրեր, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում կրկին տոն է այսօր, Սուրբ Խաչին նվիրված տոներից վերջին՝ Վարագա խաչի տոնը, որն անմիջական առնչություն ունի Հայոց աշխարհի և հայ ժողովրդի պատմության հետ: Վարագա Սուրբ Խաչի տոնը Հայ եկեղեցում հաստատվեց 7-րդ դարում Ներսես Գ Տայեցի հայրապետի կողմից, այն նշանակալի իրադարձությունից հետո, երբ մի քանի դարյա անհայտությունից հետո, Աստծո մեծ ողորմածությամբ, Վարագա .....
Խաչվերացի քարոզ
«Սակայն քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար» (Գաղ. 6:14):   Սիրելի՛ բարեպաշտ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Փառաբանությունս և գոհաբանությունս եմ հայտնում մեր Երկնավոր Տիրոջը, որ կրկին ինձ հնարավորություն ընձեռեց ձեզ հետ միասին տոնելու Իր սուրբ խաչին նվիրված տոնը և արժանացրեց այսօր Սուրբ Պատարագը մատուցելու մեծագույն պատվին: Սիրելինե՛ր, .....
Սուրբ Աստվածածնի ծննդյան քարոզ
Այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի կտան (Ղուկաս 1:48): Սիրելի՛ ներկակացյալ հավատակից քույրեր և եղբայրներ. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի ծնունդը: Սուրբ Աստվածամայրը երկար սպասված ծնունդ էր: Հայտնի է, որ նրա ծնողների երկարատև աղոթքներից հետո նոր հղիացել է նրա մայրը՝ Սուրբ Աննան: Հրեշտակը նրա ծնողներին ավետել է նրա ծնունդը: Թե ինչ նշանակություն ուներ նրա առաքելությունը մեր բոլորի կյանքում, .....
Աստվածային մխիթարությունը սահմաններ չի ճանաչում
«Իմ անձը կփառավորի Տիրոջը, և իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստուծով» (Ղուկաս 1:46, 47) Սիրելի՛ աղոթակից քույրեր և եղբայրներ. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի գոտու գտնվելը: Մարդկանց համար անգամ Տիրամոր գոտու և տուփի գտնվելը եղել է մխիթարություն և ցնծության աղբյուր, որոնցով զանազան բժշկություններ են եղել և հրաշագործություններ կատարվել: Դրանք ևս Աստծո խնամքի, հոգատարության և գթության վկայություններն են: .....
Վերափոխման տոնի քարոզ
Սիրելի՛ հավատացյալ ժողովուրդ, այսօր Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է: Մեր ժողովուրդը առանձնահատուկ վերաբերմունք ունի այս տոնի նկատմամբ, որովհետև այսօր նաև հավարտ Սուրբ Պատարագի կատարվում է խաղողի օրհնությունը: Կատարվում է խաղողի միջոցով մեր աշխատանքի արժևորումը և բոլոր բերքերի օրհնությունը, որպեսզի մեր տները մտնեն մեր աշխատանքի արդյունքները, և մենք կարողանանք վայելել այն մինչև մյուս տարի, մինչև մյուս գարուն, երբ նորից սկսենք խաղող .....
Անդամալույծի բժշկումը
«Քո մեղքերը քեզ ներված են» (Մարկոս 2:5): Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այսօրվա ավետարանական ընթերցումը անդամալույծի բժշկության մասին է, որին իր բարեկամներն ու մտերիմները բերում են մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի մոտ, որպեսզի նրան բժշկի, քանի որ լսել էին Նրա կատարած հրաշքների և բժշկությունների մասին: Սիրելինե՛ր, ավետարանական այս հատվածը խրատական պատմություն է մեզ համար՝ իբրև քրիստոնյաների և իբրև Աստծո հետևորդների: Մտերիմներն .....
Պայծառակերպության տոնի քարոզ
Ան, որ կուզէ հպարտանալ, թող Տիրոջմով հպարտանայ, որովհետեւ փառաւոր է մեր Տէրը, սքանչելի են Անոր գործերը: Մեր Տէրը Յիսուս Քրիստոս Աստուած է Աստուծմէ, Լոյս է Լուսէ, ճշմարիտ Աստուած է ճշմարիտ Աստուծմէ: Հետեւաբար կրնանք հպարտանալ, որ այսպիսի Տիրոջ կը պաշտենք, այսպիսի Տիրոջ կը հետեւինք եւ մեր յոյսը դրեր ենք այս փառաւոր Տիրոջ վրայ: Այսօր Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ մեծ տաղաւար տօներէն մէկն է: Հինգ տաղաւար տօներէն Պայծառակերպութիւնը .....
Այլ նշան չի տրվի նրան, բայց միայն Հովնան մարգարեի նշանը
«Այսօր եթե Նրա ձայնը լսեք, մի՛ կարծրացրեք ձեր սրտերը» (Եբրայեցիներ 4:7): Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ. Այսօրվա ավետարանական ընթերցվածքը նշանի հայցման մասին է, երբ օրենսգետներն ու փարիսեցիները Քրիստոսից նշան էին հայցում՝ իբրև թե Նրան հավատալու համար: Քրիստոս նրանց ասաց. «Չար և շնացող ազգը նշան է փնտրում, այլ նշան չի տրվի նրան, բայց միայն Հովնան մարգարեի նշանը, որովհետև ինչպես Հովնանը երեք օր ու երեք գիշեր կետի փորի մեջ էր, նույնպես .....
Գիւտ Նշխարաց Սրբոյն Գրիգորի Լուսավորչին մերոյ
«...սակայն իմացան ի փառաց լուսոյն, թե մեծ ծառայ Աստուծոյ է», «...սակայն փառքի լույսից իմացան, որ Աստծո մեծ ծառա է»:   Սիրելի ուխտավոր հավատացյալներ, կրկին տոն է այսօր, այս անգամ Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնն է: Հովիվները Սեպուհ լեռան վրա շրջելու ժամանակ մի քարանձավի մեջ տեսան մի ծերունի` կռթնած յուր գավազանի վրա, բազուկները տարածած և կանգուն մնացած անշունչ: Ո՞վ էր այդ ծերունին, նրանք չգիտեին. «սակայն իմացան .....
«Օրենքը, որ գիր է, սպանում է, իսկ հոգին կենդանացնում»
«Օրենքը, որ գիր է, սպանում է, իսկ հոգին կենդանացնում» (Բ Կորնթացիներ 3:6): Սիրելի՛ հավատացյալներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այս տողերը քարոզիս բնաբան եմ ընտրել Սուրբ Պողոս առաքյալի՝ կորնթացիներին ուղղված նամակից: Օրվա սուրբգրային ընթերցվածքից տեսնում ենք, որ շաբաթ օրով Քրիստոսի աշակերտները հասկեր էին պոկել և ուտում էին: Այդ քայլով նրանք արժանացան փարիսեցիների մեղադրանքին, որ շաբաթ օրով գործ անել օրինավոր չէ: Հիսուս Քրիստոս՝ .....
Հայոց Աշխարհի սրբության սրբոցը
«Էջ Միածինն ի Հօրէ եւ լոյս փառաց ընդ նմա,  ձայնք հնչեցին սանդարամետք անդնդոց:  Տեսեալ զլոյս մեծ հայրապետին Գրիգորի,  պատմէր ցնծութեամբ հաւատացեալ արքային:  Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ.  քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի» (Շարակնոց):   Սիրելի՛ բարեպաշտ զավակներ հայ ազգի, որ վերստին ծննդյամբ ծնունդ առաք Մայր Եկեղեցու սրբազան ծոցից, Այսօր համայն աշխարհի Հայ Առաքելական եկեղեցիների զանգերի տոնական .....
Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից
«Հովիւ քաջ բանաւոր հոտի Տէր Ս. Գրիգոր, հաստատեցեր զհիմունս Եկեղեցւոյ ի Հայաստան երկրի ի վերայ հիման   սուրբ առաքելոց... հաստատեա զանձինս մեր հաւատով  ճշմարտութեան ի վերայ հիման Ս. Եկեղեցւոյ», «Բանավոր հոտի քաջ հովիվ Տեր Ս. Գրիգոր, որ Հայաստան աշխարհում Եկեղեցու հիմքերը հասատեցիր առաքելական ավանդության վրա, այսօր մեր անձերը հաստատիր ճշմարտության հավատով Ս. Եկեղեցու հիմքերի վրա» (Շարական, էջ 320):   Ահավասիկ, .....
Արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է
«Յոյժ զօրաւոր են աղօթք արդարոց յօգնականութիւն»: «Արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է» (Հակոբոս 5:16): Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Եղիա մարգարեի հիշատակը: Սուրբ Գիրքը պատմում է նրա կատարած հրաշքների մասին, թե ինչպես նրա աղոթքի շնորհիվ Աստված այրի կնոջ ալյուրն ու յուղը անպակաս էր դարձնում, հարություն տվեց մահացած որդուն, երաշտի ժամանակ, ի տես Բահաղի կուռքը երկրպագողների, .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․