Երիտասարդներին
«Մահն ու կյանքը լեզվի ձեռքին են»
Ամենամեծ բարիքը, որ Աստված մեզ տվեց, կյանքն է: Աստված մարդուն տվեց մտածելու, խոսելու և գործելու կարողություն: Բանականությունն աստվածային ստեղծագործության կարևորագույն նշույլն է, այն Աստծու ներկայությունն է մարդու մեջ: Տիեզերքում միայն մարդն է մտածում և խոսքն է, որ մեզ մարդ է դարձնում: Խոսելով՝ մենք Աստծու աշխարհի մի մասն ենք դառնում: «Ա՜խ լեզո՛ւն, լեզո՛ւն, լեզո՛ւն, որ չըլի, մարդ ընչի՞ նման կըլի»,- ասել է Խաչատուր Աբովյանը: Լեզուն .....
Անարդար մարդը տառապում է
Անարդար մարդը և ցանկացած մեկը նույնպես, որ ինչ-որ բանում մեղավոր է մեկի առջև ու ներողություն չի խնդրել, տանջվում է սեփական խղճի խայթից և այն մարդու վրդովմունքից, որին նեղացրել է: Քանի որ եթե այն մարդը, որի հետ անարդարացիորեն են վարվել, չների իրեն նեղացնողին ու սկսի գանգատվել նրանից, վերջինս մեծ տառապանք կզգա ու կտանջվի: Նա չի կարողանա քնել, իրեն այնպես կզգա, ասես փոթորկաբեր ալիքներն իրեն դես ու դեն են շպրտում: Ապշելու բան է, .....
Աստծու համար յուրաքանչյուր անձ անկրկնելի է
Քրիստոնեաբար ապրող անձը փորձում է մշտապես իր առջև ունենալ Քրիստոսի օրինակը. «Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես ձեզ արեցի» (Հովհ․ 13:15): Սբ. Գրքի միջոցով Կյանքի այդ մեծագույն օրինակին օր-օրի ավելի ենք բացահայտում՝ ամեն անգամ նոր խորությամբ ընկալելով Նրա մտածումները, խոսքերն ու գործերը: Քրիստոնեական կյանքը չի սահմանափակվում միայն պատվիրանապահությամբ, այլ այն պահանջում է ջանադրորեն գտնել և գործադրել .....
Երբ մարդ լիովին միայնակ է
Այն մասին, թե ինչպես կարող է միայնության ցավը թև տալ մարդուն – պատմում է հոգեբան Միրոսլովա Իվանովնան: Լինում են այնպիսի հոգեվիճակներ, երբ տանջող տխրությունը սեղմում է կոկորդդ, երբ հնարավոր չէ նույնիսկ այն դեպքում ուրախանալ, երբ բոլորը համառորեն փորձում են ուրախացնել քեզ, դա մի զգացողություն է, երբ թվում է, թե հայտնվում ես լիակատար խավարում, փոսի մեջ, դժոխքում: Դա ընկճվածություն չէ, ինչպես որ սկզբում դուք եք կարծում, մեղքի զգացում չէ, .....
Աշխարհիկ ոգին վանականության մեջ
- Հա՛յր սուրբ, շատերը մեզ ասում են. «Դուք այստեղ կարծես դրախտում ապրելիս լինեք»: - Աղոթեք, որպեսզի առանց մյուս դրախտի չմնաք: Ես գոհ կլինեի, եթե աշխարհիկ մարդկանց վրա ձեր հոգևոր աճը տպավորություն գործեր, սակայն դուք ինքներդ չնկատեիք ուրիշների վրա գործած տպավորությունը հենց այդ աճի պատճառով, չձգտեիք տպավորություն գործել, այլ այն բնական լիներ ու բխեր ներսից: Աշխատեք անօգուտ բաների պատճառով չկորցնել ձեզ, այլապես Քրիստոսին կկորցնեք: .....
Աշխարհիկ ուրախությունները նյութական ուրախություններ են
- Հա՛յր սուրբ, աշխարհիկ մարդիկ հաճախ են ասում, որ բոլոր բարիքներն ունենալով՝ դատարկություն են զգում: - Իրական, մաքուր ուրախությունը Քրիստոսի մոտ ես ձեռք բերում: Աղոթքի ժամանակ Նրա հետ միավորվելով՝ հոգիդ լիանում է: Այս աշխարհի մարդիկ հաճույքների մեջ են ուրախություն փնտրում: Որոշ հոգևոր մարդիկ ուրախություն են փնտրում աստվածաբանական բանավեճերի, զրույցների և այլնի մեջ: Բայց երբ նրանց աստվածաբանական խոսակցություններն ավարտվում .....
«Եթե սիրում եք Ինձ, կպահեք Իմ պատվիրանները»
Քրիստոնեական կյանքից հեռու ապրող մարդկանց մոտ քրիստոնեական բարոյականության վերաբերյալ մի շարք կարծրատիպեր են ձևավորվել. քրիստոնեական բարոյականությունը համարում են օրենքների մի հավաքածու և սիրում են ասել, որ այդ օրենքների շարքը վատը չէ, բայց անիրագործելի է: Եթե նրանց համար հինկտակարանյան պատվիրանները ծանր են, ապա ինչ կարելի է ասել Քրիստոսի կողմից տրված պատվիրանների մասին, որ պահանջների ավելի մեծ շրջանակ է պարունակում. «Լսել եք, թե .....
Հայ եկեղեցին պատկերահարգ եկեղեցի է և ոչ պատկերապաշտ
Դեռևս քրիստոնեության ծագման արշալույսին հավատացյալները սովորություն դարձրին եկեղեցու պատերը զարդարել Տիրոջ, Աստվածամոր և սրբերի պատկերներով, որպեսզի ներշնչվեն և օրինակ վերցնեն նրանց կյանքից ու հավատքից: Առաջին երեք դարերում Քրիստոսի հետևորդներն իրենց գաղափարներն արտահայտում էին զանազան խորհրդանկարներով, օրինակ՝ նավի, աղավնու, ձկան և այլն: Դա պայմանավորված էր եկեղեցու հալածական վիճակով: Հալածիչներից իրենց ինքնությունը քողարկելու .....
«Քո բոլոր ճանապարհներում Աստծո՛ւն ունեցիր աչքիդ առաջ»
Պողոս առաքյալի միջոցով ասված՝ Աստծու այն խոսքը, թե՝ ապրեցե՛ք այնպես, ինչպես վայել է ձեր կոչումին, որին հրավիրեց ձեզ Աստված (Եփես. 4:1), ուղղված է բոլորին, քանի որ բոլորն անխտիր կոչում և հրավեր ունեն Աստծու կողմից: Բոլորն առանց բացառության կանչված են Աստծու Արքայություն, քանի որ անհնար է, որ Աստված կողմնակալ լինի, այսինքն՝ մեկին հրավիրի իր Արքայություն, մյուսին ոչ, ոմանց ավելի շատ սիրի, մյուսներին՝ ավելի քիչ: Աստված հավասարապես սիրում է բոլորին, .....
Որտեղ ազատությունն է, այնտեղ նաև պատասխանատվությունն է
Մարդը, ստեղծված լինելով Աստծու պատկերով, օժտված է ազատ  կամքով: Բանական արարածի ազատ ընտրության և ազատ գործելու որոշումները ծնում են պատասխանատվության անհրաժեշտություն, որովհետև որտեղ ազատությունն է, այնտեղ նաև պատասխանատվությունն է: Ազատության կշիռը, արժևորումն ու գնահատականը չափվում է տվյալ անձի ազատ գործունեության պատասխանատվության չափով: Իսկ պատասխանատվության բացակայությունը ծնում է բարոյական անկում, աններդաշնակություն և .....
Պարզությունը շատ է օգնում վանական կյանքում
…․Տեսնո՞ւմ ես, թե հասարակ մոխրագույն ծածկոցների շնորհիվ որքան հանգստավետ է դարձել ձեր հյուրասենյակում: Հիմա գոնե որոշ չափով մենաստանի նմանվեց: - Հա՛յր, իսկ վանականն ինչպե՞ս իմանա, թե ինչն է վանքին հարիր, իսկ ինչը՝ ոչ: - Պետք է սկսել ինքդ քեզ հետևյալ հարցը տալուց. «Ո՞վ եմ ես: Ի՞նչ պարտականություններ ունեմ այն կյանքում»: Զինվորական կանաչ գույնը պատիվ է բերում բանակին, սևը՝ մենաստանին: Եթե բանակին սև հագցնենք, իսկ վանքերում՝ պաշտպանիչ .....
Պատանիները պետք է ողջախոհության քննություն հանձնեն
Այսօր ուսանողուհիներ էին եկել և խնդրում էին ինձ. «Հա՛յր, աղոթեք, որ մենք քննությունները հանձնենք»: Իսկ ես նրանց պատասխանեցի. «Կաղոթեմ, որ դուք ողջախոհության քննությունները հանձնեք: Դա է ամենակարևորը: Դրանից հետո մնացածն էլ կարելի է իրենց տեղերը դասավորել»: Ճի՞շտ ասացի նրանց, թե՞ ոչ: Այո, եթե այսօր պատանիների դեմքին համեստություն, ողջախոհություն ես տեսնում, ապա դա մեծ բան է: Շա՜տ մեծ բան: Ի՜նչ դժբախտ, խեղված աղջիկներ են երբեմն .....
Ապագա կյանքը
- Հա՛յր, քաղցրեղեն եմ բերել, որ քույրերին հյուրասիրեք: - Մի տես է՜, ինչպե՜ս են ուրախանում: Մյուս կյանքում ասելու ենք. «Ի՜նչ հիմարություններով էինք ուրախանում: Այդ հիմարությունները որքա՜ն էին մեզ հուզում այն ժամանակ»: Իսկ հիմա, ո՜ւ, մեր սիրտն ուղղակի ցատկոտում է ուրախությունից: - Հա՛յր, իսկ [այդ ուրախությունների ունայնությունն] ինչպե՞ս արդեն հիմա հասկանանք: - Եթե դա հիմա հասկանաք, ապա մյուս կյանքում այդպես չեք ասի: Ինչ ուզում .....
Հաջող կողակցի չափանիշները
Սկզբից Աստված մարդուն ստեղծեց արու և էգ. «Եվ Աստված ըստ իր պատկերի ստեղծեց մարդուն։ Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան։ Արու և էգ ստեղծեց նրանց» (Ծննդ. 1:27), օրհնեց և տվեց երկրի վրա շատանալու պատվիրանը. «Եվ օրհնեց նրանց Աստված՝ ասելով. «Աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը...» (Ծննդ. 1:28): Մարդկության բազմանալը տեղի է ունենում միայն տղամարդու և կնոջ  զուգակցությամբ: Ուստի միասեռական ամուսնությունը՝ մարդկային իրավունքների կամ ազատության .....
Վախի դեպքում բացակայում է հավատը
Մարդկային կյանքի հորձանուտում բազմաթիվ վտանգներ և մտավախություններ են առաջ գալիս, որոնց դեմ մարդիկ տարբեր կերպով են փորձում պաշտպանվել: Մարդը վախենում է փորձանքից, որ հնարավոր է իրեն պատուհասի, բարեկամի հիվանդությունից, աշխատանքի ազատումից, տնտեսական ճգնաժամից։ Վախենում է, որ երեխաները կմեծանան անուսում, անօգնական, որ տղային բանակ կտանեն: Վախենում է վնասակար հավելումներով սննդից, փողոցում տեղի ունեցող հանցագործություններից, իշխանության .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․