25 Նոյեմբեր, Բշ
- Հա՛յր, սիրտն ինչպե՞ս է մաքրվում:
- Խոնարհությամբ, անչարությամբ, անձնազոհությամբ, անշահախնդրությամբ, մտքերը խոստովանելով, սխրագործությամբ, աղոթքով և կարևորը՝ «Հիսուսի աղոթք»-ով է սիրտը մաքրվում: Աղոթքը սիրտն ազատում է ամեն տեսակի աղտոտությունից:
- Հա՛յր, իսկ սիրտը կարո՞ղ է միայն աղոթքով մաքրվել:
- Ոչ, միայն աղոթքով անհնար է մաքրել, եթե միաժամանակ խոնարհություն և համապատասխան սխրագործություն չլինի: Եթե աղոթում ես, սակայն չես ջանում պահել մյուս բոլորը, ինչի մասին ասացի, ապա դա զուր աշխատանք է: Կամ եթե մյուս բոլորը պահում ես, իսկ աղոթքի հարցում՝ ծուլանում, ջանքդ կրկին զուր է: Ճգնում ես և միաժամանակ աղոթում, Աստծու օգնությունը հայցում աղոթքով, և սիրտն այդպես աստիճանաբար մաքրվում է: Սխրագործությունն ու աղոթքը կողք-կողքի են ընթանում:
Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը