Եկան երկու եղբայրներ հայր Անտոնի մոտ և հարցրին նրան Ղևտացիների գրքից: Ամոնն էլ նրա մոտ էր: Եվ Ամոնը լսեց, որ Անտոնն ասում է. «Աստվա՛ծ, ուղարկի՛ր Մովսեսին ինձ մոտ՝ մեկնելու այս խոսքերը»: Եվ Աստված ուղարկեց նրա մոտ՝ միայն Ամոնին և Անտոնին տեսանելի, ուսուցանեց նրան և մեկնեց խոսքերի իմաստը:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016