22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Ամպհովանի

Ամպհովանին մեծ, քառանկյուն, կենտրոնից մի փոքր գմբեթաձև, գեղեցիկ գործված, ծայրերը ծոպերով հովանոց է: Չորս անկյուններից ամրացված ունի կլոր ձողեր, որոնցից բռնում են չորս պատվավոր մարդիկ և տանում կաթողիկոսի, պատրիարքի, առաջնորդի գլխավերևում թափորի ժամանակ: Այն կարող են բռնել և՛ աշխարհականները, և՛ հոգևորականները:

Ամպհովանին այսօր օգտագործվում է Մայր Աթոռում միայն կաթողիկոսական մեծահանդես թափորների ժամանակ:

11.11.14
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․