28 Նոյեմբեր, Եշ
Մեքենայի անիվները տեղապտույտ էին տալիս:
- Այս ինչպե՞ս ես վարել, որ փոսն ես ընկել,- հանդիմանությամբ գլուխն օրորեց անցորդն ու հեռացավ:
- Կուզենայի քեզ օգնել, բայց ժամանակ չունեմ, շտապում եմ,- ասաց երկրորդն ու նույնպես հեռացավ:
Իսկ երրորդը ոչինչ չասաց: Լարեց ուժերը, հրեց մեքենան ու օգնեց դուրս գալ փոսից:
- Նստի՛ր, կտանեմ,- երախտագիտությամբ առաջարկեց վարորդը:
Եվ նրանք առաջ ընթացան՝ իրենց ետևում թողնելով թե՛ առաջին անցորդին, և թե՛ երկրորդին, որ շատ էր շտապում:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի