23 Նոյեմբեր, Շբ
Երեք իմաստուն վիճեցին, թե ինչն է մարդու համար ավելի կարևոր՝ նրա անցյալը, ներկան, թե՞ ապագան:
Նրանցից մեկն ասաց.
- Հենց անցյալն է մարդուն դարձնում այն, ինչ այժմ կա: Իմ բոլոր կարողությունները ես անցյալում եմ սովորել:
- Համաձայն չեմ,- բացականչեց մյուսը,- Մարդուն ապագան է ձևավորում: Ինչ գիտելիքներ ու կարողություններ էլ այսօր ունենամ, նորերը ձեռք կբերեմ, որոնք իմ ապագան կպահանջի: Իմ արարքները թելադրված են այն ձգտումով, թե ով եմ ուզում լինել:
- Դուք աչքաթող եք արել այն փաստը,- միջամտեց երրորդը,- որ անցյալն ու ապագան միայն մեր մտքերում գոյություն ունեն: Անցյալն այլևս չկա: Ապագան դեռ չկա: Սակայն յուրաքանչյուր արարք դուք ներկայում եք գործում և միայն ներկայում: Եվ միայն այսօրն է որոշում, թե ինչպիսին կմտնեք ապագա և արդյո՞ք այն վերջնակետը չի դառնա ձեր անցյալում: Մի՛ անտեսեք ձեր այսօրվա օրը, որից այդքա՜ն բան է կախված:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի