23 Նոյեմբեր, Շբ
Մի քրիստոնյայի տարան նահատակելու, քանզի իր աղախինը մատնեց նրան: Երբ նրան բերին վկայության տեղը, տեսավ իր աղախնին, որը մատնել էր իրեն և հանելով ոսկյա մատանին իր մատից՝ տվեց նրան և ասաց Քրիստոսի վկան. «Գոհանում եմ Աստծուց և քեզանից` առ Աստված, քանզի այսպիսի բարիքի պատճառ դարձար ինձ համար»: Եվ այսպես իր տիրոջ անհիշաչարությունը տեսնելով` ապաշխարելով արտասվեց աղախինը:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016