23 Նոյեմբեր, Շբ
Մի անգամ գիշերով երեք ավազակներ հարձակվեցին հայր Թեոդորոսի վրա, երկուսը բռնեցին ծերին, իսկ մեկը նրա անոթներն ու գրքերն էր հավաքում, հանում էր նրա հանդերձներն ու պարեգոտը: Ծերը նրանց ասաց. «Այդ պարեգոտը թողե՛ք, որ ինքս ինձ ծածկեմ»: Իսկ նրանք չկամեցան թողնել: Այնժամ ծերը, շարժելով ձեռքերը` գետին տապալեց նրանց: Երբ այս տեսան, սաստիկ վախեցան և չկարողացան վեր կենալ: Ծերը նրանց ասաց. «Մի՛ վախեցե՛ք, այլ այդ ամբողջը չորս մասի բաժանե՛ք և տարե՛ք երեք մասը, իսկ մեկ մասն ինձ թողե՛ք»: Եվ սա արեց այն բանի համար, որ պարեգոտի՝ իր մասը մնա, որպեսզի դրանով ծածկվելով` գար եկեղեցի:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016